Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում ու կրթահամալիրներում հուլիսի 1-ը ավարտական վկայականների հանձնման միասնական օրն էր։ Հիմնական կրթության վկայական է ստացել Երևանի 144 հիմնական դպրոցների 6828 աշակերտ, որոնցից 200-ը՝ հատուկ նմուշի գերազանցության վկայականներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ վերջին երկու տարիներին, ըստ գործող կարգի, հատուկ նմուշի գերազանցության վկայականներ հանձնելու գործընթացը խստացվել է։«Երևանի ...
Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են:
Սոֆյա Հովսեփյանն աշխատում է դպրոցում որպես հոգեբան: Երբ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ընդունվեց միջանկյալ օրենք, ըստ որի` քաղաքացին կարող էր իր դիմումի համաձայն հրաժարվել դրանից, նա առաջին համարձակներից էր, որ իր տնօրենին փոստով դիմում ուղարկեց: Դիմումն ընդունվեց, պահված գումարն էլ հետ վերադարձվեց, քանի որ, ինչպես ինքն է ասում, կարողացել էր դպրոցի տնօրենին բացատրել, որ կառավարության դրդմամբ չպետք է փոխհարաբերությունների խնդիր ստեղծել:
Հրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են "Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին":
Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի
Հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովը։
Հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցչի տոն, արդեն տարիներ շարունակ բավական մեծ խանդավառությամբ է նշվում մեր երկրում:
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)ընդհանուր վեհաժողովը Հայաստանում անցկացնելը հերթական առիթն է բարձրացնելու մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում և հատկապես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, կարծում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին գումարել է նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի քննարկումը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: