Հայերեն   English   Русский  
Տնտեսական
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:
«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը»,- Ֆեյսբուքի իր էջում այսօր առավոտյան գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որն այս պաշտոնից հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետին, և հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի նախագծում։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի դրությամբ:
Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն,
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց:
Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի շրջանակներում այս տարի մշակվել է 35 հեկտար տարածք:
Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանը խոսեց Հայաստանում գյուղատնտեսությունը ներկա վիճակի մասին: Ըստ ֆերմեի՝ գյուղատնտեսությունն ինչպես նախկինում այսօր էլ գտնվում է ծանր վիճակում:
Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովն օրերս նիստ է անցկացրել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Սևանա լճի հարցը:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում,
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը սխալ քայլ է։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: