Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Պատասխանելով ՛՛ԱԺ կանոնակարգ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին հնչած ելույթներին՝ նախագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանն ասաց. ՛՛Մի վախեցեք, ձեր նկատմամբ այդքան շուտ չի կիրառվի. պետք չէ վախենալ այս օրինագծից, պետք է նախ ապացուցվի, դատական վճիռ լինի, նոր միայն կիրառվի՛՛:
ԱԺ-ն քննարկում է ՛՛ԱԺ կանոնակարգ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը:Նախագիծն առաջարկում է, որպեսզի այլ պատգամավորի փոխարեն գրանցված կամ քվեարկած պատգամավորները համարվեն կարգազանց և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվեն:ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է հարցը քրեական դաշտ բերելուն, քանի որ մեկ ուրիշն էլ կարող է պնդել, որ նիստերի դահլիճում ...
Այսօր` ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին, ԱԺ դարպասների մոտ են հավաքվել 100-ից ավել առևտրականներ, ովքեր դժգոհ են «Շահութահարկի մասին օրենքից», որն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:
Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստի հենց սկզբում վարման կարգով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի երկրորդ քառօրյան: Գրանցվել է 114 պատգամավոր:
«Երկու տարի է մնում նախագահական ընտրություններին, ես չեմ կարծում, որ իշխանափոխություն կլինի այս ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, որ պետք է ներկայացնել մոդեռնիզացիայի ծրագիր և հենց այդ դեպքում իշխանությունը կհամագործակցի ընդդիմության հետ:
Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։Վարչապետը շնորհավորեց նրան` մաղթելով արդյունավետ աշխատանք:
1948 թ., երբ Մեծ Բրիտանիան հրաժարվեց Պաղեստինի մանդատից, Իսրայել պետությունն անկախացավ: Իսրայելի անկախացումից մեկ օր անց 5 արաբական երկրներ` Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Եգիպտոսն ու Իրաքը` հինգ կայացած և ուժեղ պետություններ, միաժամանակ պատերազմ հայտարարեցին չկայացած, ընդամենը 650 հազար բնակչություն ունեցող, ընդամենը մեկօրյա անկախություն ու պետականություն ունեցող Իսրայելին:
1999 թ. մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովների շարքը յուրօրինակ կերպով արտացոլում է Հայաստանի և Սփյուռքի գահավիժող ընթացքի ժամանակագրությունը:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը ...
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ որևէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: