Հայերեն   English   Русский  
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի մասին, ասաց, որ նախորդի համեմատ սա առաջընթաց է արձանագրել`ճիշտ կազմված և համապարփակ զեկույց է:
ԱԺ-ն քննարկում է «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:
Ազգային ժողովում մեկնարկեցին հերթական քառօրյայի աշխատանքները: Այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերի օրակարգը, ''Ժառանգություն'' խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ձայն խնդրեց ու ասաց. ''Ուրբաթ երեկոյան ոչ աշխատանքային ժամին ՀՀ առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, որով արձանագրվեց, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվող անձինք՛՛:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած հերթական այցի արդյունքներով, որը կայացել է հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդին:
«Հայաստանը գնում է մի տեղ, որտեղ անգամ հիմնադիր անդամները չգիտեն` ինչ զարգացումներ տեղի կունենան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Հայաստանի անդամակցության Եվրասիական տնտեսական միությանը:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը:
«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը չի նշանակում ինքնիշխանության կորուստ, քանի որ մենք այսօր ունենք ինտեգրացիոն բազմաթիվ նախագծեր, որտեղ որոշումները համաձայնեցնում ենք մեր գործընկերների հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«ժողովրդի հիշողությունը հավի հիշողությունից էլ կարճ է»,- տարբեր առիթներով սիրում էր կրկնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ փորձում էր ընդգծել քաղաքական գործընթացներում ժամանակի կարևորությունը: Ահավասիկ, ժամանակին իրար ինչ ասես ասող ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, նրանց հետ էլ «Ժառանգությունը» կամ կարճ ասած` եռյակը, անցկացրին իրենց խոստացած «թեժ աշնան» առաջին համապետական հանրահավաքը:
-Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում Ռ-Էվոլյուցիան է: Հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, վերջապես ստորագրվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ օրս պայմանագրի ստորագրման տարբեր ժամկետներ էին հայտարարվել, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել էին: Ի վերջո, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում այս միությանը, ի՞նչ է ստանալու և ի՞նչ է կորցնելու Հայաստանը՝ ...
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ որևէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: