Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:
ԱԺ-ն քննարկում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը: Օրենքն առաջարկում է 26-47 սահմանամերձ համայնքների գործարարներին ազատել բոլոր տեսակի հարկերից:
«Մենք ունենք սեփական շահեր և դրանցով պետք է շարժվենք: ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է և միայն տնտեսական ոլորտի խնդիրներով է համագործակցում: Հայաստանի նախարարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Եվրաինտեգրումը շարունակելու մտադրության մասին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Ժառանգության կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովՙ Եվրանեսթ՚-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները:
Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՛՛Սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու՛՛ և հարակից այլ օրենքերում փոփոխություններ կատարելու փաթեթին, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնեց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության կողմից ներկայացված այդ փաթեթին.
Հարգելի խորհրդարան,Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵվրասիականտնտեսականմիությանմասինպայմանագրինՀայաստանիմիանալումասինպայմանագիրը: Նմանորոշումըպայմանավորվածէրտնտեսականզարգացմաննորհնարավորություններով, որոնք լայնորեն բացվումենՀայաստանիառջեւ: Ավելին՝ այն նորհեռանկարներէբացումնաեւօտարերկրյաներդրողներիհամար, որոնքՀայաստանիտնտեսականտարածքովկարողենավելիդյուրացվածկարգովդուրսգալԵՏՄմիասնականշուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը ...
«ԱԺ նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում փոխվեց Հայաստանի ապագայի ողջ տրամաբանությունը, մեր վաղվա ապրելակերպի բնույթը , գործելու կանոները, երազելու սահմանները, կտրվեց կապը ներկայի և ապագայի, ներկա և ապագա պաշտպանվածության միջև, ընտրելու տարբերակների բազմազանության, ինքնադրսևորման ներկա և ապագա հնարավորությունների միջև»,- ԱԺ-ում ելույթների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ...
Այսօր ԱԺ-ում պատգամավորների ելույթների ժամին ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները հաճախ երկու փաստարկ են բերում`առաջինը`բարեփոխումները կապ չունեն առկա խնդիրների լուծման հետ, երկրորդը`եթե դա լավ բան է, ինչու է Սերժ Սարգսյանը դա անում:
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդուիրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ուհիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:
Ազգային ժողովում կայացավ ոչ իշխանական եռյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ''Ժառանգություն '' խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այն բնորոշեց իբրև արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ընդամենը մեկ հարց. ՛՛Սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի հետ: Այն արտահերթը, ինչ-որ ներկայացված է և քննարկվում է, մեկ փաթեթով է ներկայացված: Այնտեղ առկա օրենքները անհրաժեշտ ...
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ որևէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: