Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար: ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ԱՄՆ կմեկնի Անկախության օրվա տոնական միջոցառումներից հետո՝ օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Օգոստոսի 15-ին Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվեց ավանդույթ դարձած գեղեցկության մրցույթը: 13 աղջիկներ պայքարում էին գեղեցկուհու տիտղոսի համար:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ օգոստոսի 16-ին, կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին տեղեկացնում է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Գետափ թաղամասի ջրամատակարարումը:
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու գործի շրջանակներում ձերբակալված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը և «Էլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը գրավի դիմաց ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։
Օգոստոսի 16-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Օգոստոսի 15-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում` Արտաշատյան խճուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: