Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանի քաղաքապետարանը, Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցի աշակերտների և կոլեկտիվի մասնակցությամբ, կազմակերպել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և մանկավարժՄուշեղ Իշխանի 100-ամյակի նվիրված հուշ-երեկո:Առնո Բաբաջայանի անվան համերգային դահլիճի նախասրահում ցուցադրվել են բանաստեղծի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների ...
Հանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 21-ի ցերեկը, 22-ին, 23-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:
Հարգելի խորհրդարան,Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵվրասիականտնտեսականմիությանմասինպայմանագրինՀայաստանիմիանալումասինպայմանագիրը: Նմանորոշումըպայմանավորվածէրտնտեսականզարգացմաննորհնարավորություններով, որոնք լայնորեն բացվումենՀայաստանիառջեւ: Ավելին՝ այն նորհեռանկարներէբացումնաեւօտարերկրյաներդրողներիհամար, որոնքՀայաստանիտնտեսականտարածքովկարողենավելիդյուրացվածկարգովդուրսգալԵՏՄմիասնականշուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը ...
«ԱԺ նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում փոխվեց Հայաստանի ապագայի ողջ տրամաբանությունը, մեր վաղվա ապրելակերպի բնույթը , գործելու կանոները, երազելու սահմանները, կտրվեց կապը ներկայի և ապագայի, ներկա և ապագա պաշտպանվածության միջև, ընտրելու տարբերակների բազմազանության, ինքնադրսևորման ներկա և ապագա հնարավորությունների միջև»,- ԱԺ-ում ելույթների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ...
Այսօր ԱԺ-ում պատգամավորների ելույթների ժամին ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները հաճախ երկու փաստարկ են բերում`առաջինը`բարեփոխումները կապ չունեն առկա խնդիրների լուծման հետ, երկրորդը`եթե դա լավ բան է, ինչու է Սերժ Սարգսյանը դա անում:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ին, թիվ 30 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր ...
«Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն առաջիկայում 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կհրատարակի «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիտական հետազոտությունը։ Մասնագիտական խումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին ներկայացվելիք թղթածրար, որը վեր է հանում դրա պատմաիրավական հիմքերը և նախանշում ներկայացման հնարավորությունները։ Հետազոտությունն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: