Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Օգոստոսի 14-ին, ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է: Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Օգոստոսի 15-ին, ժամը 08.20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց բերդ տանող ճանապարհին՝ առվի մեջ պայթուցիկ երկու սարք կա:
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 300 մարդ է զոհվել, 50 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Կենտրոնական բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երևանի մի բնակչի:
Օգոստոսի 15-ին, ժամը 13:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Այգաբաց գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է անասնակեր:
Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են ս.թ. օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Այս պահին Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմաններն իրականացնում են մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: