Հայերեն   English   Русский  
ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ
Իրանում սահմանափակ թվով կանանց կթույլատրեն ներկա գտնվել վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղերին, որը տեղի կունենա Թեհրանում այս ամսվա վերջին:
Մայիսի 12-ին Ադրբեջանում մի խումբ կանայք, ովքեր պատերազմում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչներ են, փակել են Սումգայիթ-Բաքու հիմնական մայրուղին: Նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնել իրենց տների քանդման դեմ:
Ցանցում մի տեսահոլովակ է տարածված, որտեղ նկարագրված է կանացի իդիալական գեղեցկության նկատմամբ մարդկության վերաբերմունքի փոփոխությունը սկսած հին Եգիպտոսից մինչև մեր օրերը: XX դարում ընդունված "90-60-90" գեղեցկության չափանիշը միշտ չէ, որ համարվում է իդիալական կազմվածքի էտալոն: Հին ժամանակներում գեղեցկուհիներ էին համարվում սլացիկ աղջիկները բարձր մեջքով, նեղ ուսերով և սիմետրիկ դեմքով: Հետագայում, Հին Հունաստանի և Վիկտորիանական Անգլիայի ժամանակաշրջանում գեղեցկությունը կանացի թմբլիկության մեջ էր: ...
Տղամարդկանց ու կանանց մոտ նվերներ ընտրելու գործընթացը շատ տարբեր է. կանանց հատուկ է գնումները կշռադատել ու պլանավորելը, իսկ տղամարդիկ նվեր են ընտրում վերջին պահին:
Դարվինի մրցանակի կազմակերպիչները, որը հետմահու տալիս են կյանքից ամենաանհեթեթ կերպով հեռացած մարդկանց, հաշվել են, որ այդ կերպ մահացածների մեջ տղամարդկանց քանակը շատ ավելին է քան կանանցը: 318 ոչ հեղինակավոր մրցանակ ստացածներից միայն 36 են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, հաղորդում է Daily Mail-ը:
Ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում կանանց ոտքերի սրունքների ծավալի կրճատման համար կատարվող բոտոքսը, սակայն ոչ բոլոր մասնագետներն են դա անվտանգ համարում:
Հնդկաստանի Չհաթիսհարխ նահանգում 8 կին է մահացել ամլացման նպատակով կատարված վիրահատությունից հետո: Եվս 24-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:Նահանգի կառավարությունը հետաքննություն է սկսել: Բժիշկները հայտարարում են, որ կատարվածի մեջ իրենք մեղք չունեն:
Ադրբեջանը Գլոբալ գենդերային բացի ցուցանիշի (The Global Gender Gap Index) շրջանակներում 142 երկրների շարքում զբաղեցրել է 94-րդ տեղը:
«Մեծ դժվարությամբ մենք սկսել ենք կանանց ներգրավել տնտեսական ոլորտներում: Սակայն ժամանակավոր անաշխատունակության օրենքում փոփոխությունները կարող են նրանց նորից դուրս մղել բիզնեսից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մեծ Բրիտանիայում մի ընկերություն է ստեղծվել, որը եղունգների լաք ու կոսմետիկ միջոցներ է տրամադրում վարձույթով, գրում է Cosmopolitan.co.uk-ը:
Այն կանայք, որոնք լայն ազդրեր ունեն, չպիտի բարդութավորվեն ու կառուցվածքի պատճառով գցեն տրամադրությունը:
Մեր օրերում` XXI դարում, երբ թվում է, թե այլևս ավելորդ է կնոջ և տղամարդու հավասարության հիմնավորումներ ներկայացնել ու պայքարել դրա համար, հայաստանյան իրականությունում այս պարզ ճշմարտությունը դեռ թյուրըմբռնումների տեղիք է տալիս ու հակասական դրսևորումներ ունենում:
2007-ի, սեպտեմբերի 26-ին մի շարք կազմակերպությունների ձեռնարկով (վերարտադրողական առողջության, ընտանիքի խնդիրների պլանավորման հարցերով զբաղվող) առաջին անգամ նշվեց Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը, ու այդ օրվանից, այն նշվում է ամեն տարի:
«Ամազոնուհի» բառը հին հունարենից թարգմանած նշանակում է անստինք կին: Ըստ հին հունական առասպելի՝ ամազոնուհիները միակուրծք կանանցից կազմված ցեղ էր, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Կա վարկած, որ ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ: 1928 թվականին Սև ծովի ափին իշխանի գերեզման գտան. այն զրահապատ էր՝ վրան դրված նետ ու աղեղ և կացին: Ավելի մեծ էր գիտնականների զարմանքը, երբ պարզեցին, որ զինվորը կին է եղել...Ենթադրվում է, որ ...
«Անկախի» օգոստոսի 1-ի համարում (N 30 [193]) ներկայացրել էինք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ հարցազրույցն ու խոսել հիմնականում սեռավարակների, հղիության, ծնելիության թեմաների շուրջ: Խոստացել էինք նաև ներկայացնել մեր զրույցը գենդերային ու ընտանեկան բռնությունների շրջանակում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: