Հայերեն   English   Русский  
ԻՐԱՆ
Սպիտակ տանը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի վրա ճնշում գործադրել, մինչև որ վերջինս չփոխի իր քաղաքականությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին տարածված պաշտոնական այն հայտարարությունից հետո, որ Իրանը գերազանցել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված 300 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի պաշարների սահմանը, ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «կրակի հետ է խաղում»: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի խորհրդարանի միջուկային հարցերով կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, «Իսրայելն ընդամենը կես ժամ կապրի»: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանը գերազանցել է Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված ցածր հարստացված ուրանի պաշարների 300 կգ սահմանը: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, իսկ տեղեկությունը հաստատել են ՄԱԳԱՏԷ-ում: Գրում է Russian.rt.com-ը:
India Today պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պարսից ծոցում լարվածության թուլացման համար ԱՄՆ արել է հնարավոր ամեն ինչ: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն այն մասին, որ Թեհրանի կողմից ուժի կիրառումն ամերիկյան որևէ օբյեկտի վրա հսկայական և ճնշող ուժով կդիմավորվի, անօրինական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում ...
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած գործողություն Իրանի կողմից: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խիստ և արգելակներից զուրկ ճնշում է գործադրում Իրանի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «Իրանի ցանկացած հարձակում ամերիկյան որևէ օբյեկտի վրա ահռելի ճնշող ուժով կընդունվի: Գրում էRussian.rt.com-ը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն «այրում է կամուրջները»: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքը խոցելուց հետո Պարսից ծոցում պատերազմի վտանգն իրական է դարձել: Իսկ եթե գործը հասնի լայնամաշտաբ ռազմական գործողություններին, Իսրայելը կարող է ռազմական գործողությունների թատրոն դառնալ: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադին մեկնաբանել է իրանական զինուժի կողմից ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կործանումը:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի շուրջ բանակցություններ վարելու համար Սաուդյան Արաբիա է ժամանել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: