Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Այսօր Ադրբեջանում Նիզամիի դատարանը վճիռ է կայացրել “Ինտելեկտուալ” քաղաքացիական կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի վերաբերյալ: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին: Սակայն իրականում անծանոթ անձը փողոցում մոտեցել է Հուսեյնլիին և սկսել է վիրավորել, հրարհրել նրան: Հուսեյնլին, հասկանալով, որ դա սադրանք է, չի պատասխանել նրան, ...
Երեկ երեկոյան Ստամբուլում մեծ տոն էր ռոք երաժշտության սիրահարների համար:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Հուլիսի 14-ը հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան օր է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Բրիտանիայում, հուլիսի երրորդ շաբաթն ավանդաբար անց է կացվում կարապահամար, հաղորդում է Вести.Ru-ն:
Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է."Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն ու իրականացված գործողությունների բնույթը ցույց են տալիս, որ Ադրբեջանն առաջնագծում իրականացվող քայլերում մարտավարական փոփոխությունների է գնացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ընթացքի հետ կապված՝ քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախապես հաստատված ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք աշխուժություն և հետաքրքրություն են մտցնում մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնողների առօրյայում: Միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով ամեն օր էլ զբոսաշրջիկների ավտոբուսներ անցնում են, հազվադեպ որոշ մեքենաներ կանգ են առնում Սելիմի քարավանատան մոտ, որտեղ զբոսավարը ներկայացնում է մոտակայքում գտնվող մի
«Շարժում 1988/25». «Մեդիամաքս» ընկերության այս նախագիծը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին և ներկայացնում է շարժումը հայտնի մասնակիցների աչքերով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: