Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:
Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսոթյունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը:
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ։ Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության և Իսրայելի Պետության դեսպանության աջակցությամբ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են "Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Այս տարվա սկզբից սկսեցին խոսակցություններ շրջանառվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների, ավելի ճիշտ` դրանց չգոյության մասին: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, վերջին անգամ էլ այս ամիս հայտարարեց, որ ԱԶԲ-ի կողմից տրամադրված գումարն ամբողջությամբ ծախսված է, բայց մինչ օրս կառուցվել ...
Հուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ այսօր ընթացիկ տարում առաջին անգամ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 5025 հաշվառված թմրամոլ. 2013 թվականին այդ թիվը կազմել էր 4428 թմրամոլ», – թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, ընդգծելով, որ խոսքը այն մարդկանց մասին է, ում վերաբերյալ նախարարությունն ընդհանուր տեղեկություններ ունի: «10 տարի առաջ գրանցված թմրամոլների թիվը կազմում էր 183: Սակայն ...
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Հիմա արդեն հատապտուղների սեզոնն է ու կարելի է ոչ միայն թարմ վիճակում վայելել, այլև լցոնել կարկանդակներն ու նաև ջեռեփուկ`կեքսը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ.
ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 20-ին կայացած Քիմիայի և Հայոց պատմության միասնական քննությունների գնահատականները:
Հունիսի 17-18-ը երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուշագրավ հայտարարություններ արեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:
Հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
Հունիսի 25-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: