Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այս տարի ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները՝ արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այս փուլում չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ հանգամանորեն կանդրադառնա ավելի ուշ։
ՀՀ ԱԺ կողմից ՍԴ անդամներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու օրինագիծն ընդունելու մասին տեղեկությունը ստանալուն պես,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը:
Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:
«Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Այդ մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ նախկինում «Ծառուկյան» դաշինքը մշտապես հանդես են եկել լրացուցիչ պետական վարկերի ներգրավման դեմ, որոնք նպաստում են մեր վարկային պարտավորությունների եւ ընդհանրապես պետական պարտքի մակարդակի բարձրացմանը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց խորհրդարանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին:
Ազատ ժամանակ ունեի ու որոշեցինք urbanlab.am-ի բլոգում առկա նյութերի մի մասը թարգմանենք անգլերեն, եւ ինչ պարզվեց. դեռեւս անցյալ տարի հունիսին գրել եմ.
Մենք ապրում ենք անընդհատ ձայնի աշխարհում, խուսափել դրանից կամ լռեցնել այն չենք կարող: Բարձր ու ցածր, հաճելի ու տհաճ ձայներն ամենուր են:
Արսեն Բաբայանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Մինչեւ 2019 թվականի վերջ մնացել է ընդամենը 18 օր, եւ իշխանությունները նո՞ր են միայն հասկացել, որ մեզ լրացուցիչ վարկեր են պետք։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 12-ին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին։
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Որոշման նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: