Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Շերը կրկին հետաձգել է իր "Dressed to Kill" համերգային շրջագայության երկրորդ փուլը: Շրջագայությունը ի սկզբանե պետք է մեկնարկեր սեպտեմբերի 11-ին, սակայն երգչուհու հիվանդանալու պատճառով այն հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 4-ը: Այժմ նախատեսվում է, որ շրջագայությունը կմեկնարկի Տեխասի Լաբոկ քաղաքում նոյեմբերի 9-ին:
Ջորջ Քլունիի և Ամալ Ալամադինի հարսանեկան առաջին լուսանկարները հայտնվել են PEOPLE ամսագրի վերջին համարում: Լուսանկարում Ջորջը կրում է Giorgio Armani-ի սմոկինգ, իսկ Ամալը՝ Oscar de la Renta-ի սպիտակ զգեստ:
Սիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:
ԱԺ արտահերթ նիստը, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր այսօր երեկոյան, նորից տապալվել է:
Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, ուր հիմնական հարցերին անդրադառնալուց առաջ քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց՝ հետաձգել ՙԳյումրու օր՚ տոնակատարությունները: Պատճառը, ըստ քաղաքապետի՝ սպասվող անձրևային ու ցուրտ եղանակներն են:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը նվիրեց Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը: Փաշինյանի հայտարարությունում ասված էր. «Սեպտեմբերի 25-ի նիստում ՀՀ Կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր անցած տարվա հունիսի 2-ին արյունալի իրադարձություններից հետո, երբ իր տան մոտ տեղի ունեցած
Սեպտեմբերի 30-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է
Այսօր առավոտից բողոքի ցույց էին կազմակերպել Գյումրիում՝ ՙՇրջանառության հարկի մասին՚ նոր օրենքի դեմ: Գյումրեցի առևտրականները՝ հիմնականում կենտրոնական շուկայի հագուստի և կոշիկի վաճառականներն այսօր մի քանի ժամ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել որոշումը: Առևտրականներն ասում էին, թե չեն կարող առաջարկվող պայմաններով աշխատել. ՙԱսում են՝ սա փոքր ու միջին բիզնեսի դեմ չէ, ուզում ենք խոշոր բիզնեսում ստվերը բացահայտել ու բերել հարկային դաշտ: Տո ընչի դու ըդպես միամիտ եք, որ չիդե՞ք խոշոր բիզնեսն ինչ ...
ԱԺ-ն քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները:
«Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:
Օձաբույսի տեսակին են պատկանում (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` 68 ծառ անտառից ապօրինի դուրս բերման համար, որից N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 22.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ /1 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 20.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ...
Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: