Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին:
Կալիֆոռնիայում մեկանգամյա պոլիէթիլենե տոպրակների վերաբերյալ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015-ի հուլիսին, հաղորդել է ԲիԲիսին:
Սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտական աննախադեպ տոն էր։ Մի երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ նույն բեմում հանդես եկան 3 հրաշալի մենակատարներ՝ աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոն, մեծանուն դաշնակահար Վահագն Պապյան և 15 տարեկանում արդեն մեծ բեմեր նվաճած ջութակահարուհի Մոնե Հաթորի։
Գեյերի զույգը փախել է Ադրբեջանից այն բանից հետո, երբ նրանց սկսել են սպառնալ ծեծել ու սպանել: Այդ սպառնալիքները հետևել են ի պատասխան նրանց նշանադրության մասին տեղեկությանը, հայտնում “Հագգին” լրատվական կայքը՝ հղում կատարելով “Agence France-Presse”-ին:
Ակադեմիկոս Ա. Ուսպենսկին այսպես է արտահայտվել Սալթանովի մասին. «Մենք գովելի անվամբ, խորին շնորհակալությամբ ու հարգանքով ենք հիշում նկարչին, որը թողեց հայրական տունը Ռուսաստանում` ռուսական նկարչության վերածննդի ու արմատավորման համար:
Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:
Երեքշաբթի օրը Իրաքի տարածքում տեղի ունեցած հարձակումների ալիքի հետևանքով 47 մարդ է զոհվել, որից ավելի քան 20-ը՝ Բաղդադում:
Սեպտեմբերի 30-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարար Ադել ալ-Բելթագիի հետ:
Գյումրիում այսօր որոշում կայացվեց՝ օգնել Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդիներին. հատկացնել որոշակի գումար, որով հնարավոր կլինի նրանց համար որևէ հոգս հոգալ:ՙԲոլորս էլ գիտենք եզդիների շատ ծանր վիճակի մասին: Ուստի Սինջարի տարածքի եզդիներին օգնելու նպատակով Գյումրու բյուջեի նպաստների բաժնից 1 մլն դրամ կհատկացվի, նրանց վիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար՚, - նշեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը քննադատության է ենթարկել «Իսլամական պետության» դեմ ռազմաօդային գործողություններին մասնակցելու կառավարության որոշումը: Դը Վիլպենը նշել է, որ այս որոշման պատճառով Ֆրանսիան դարձել է ահաբեկիչների թիրախը:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Կայսերի թռիչքը կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկը իրեն վատ է զգացել, երբ ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի: Ուղևորին օգնություն ցուցաբերելու համար օդաչուն դադարեցրել է ինքնաթիռի ընթացքը:
Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին Հայաստան է հրավիրել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել
Երիտասարդ ու տաղանդավոր ռեժիսորներ կան Հայաստանում, բայց կան նաեւ այնպիսիներ, ովքեր ուզում են դառնալ տաղանդավոր, իսկ հետո ռեժիսոր:Դերասան Դավիթ Աֆիկյանն հենց այդպիսին է: Ցանկանում է նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը մի քանի ժանրերի համադրություն կլինի: Այսինքն՝ կոմեդիա, "աֆյորա", սպորտ ու այս ամենն համեմված "էքշն" ասածով./Սցենարը գրել եմ ինքս, և միտում եմ ունեցել, առաջին հերթին հայկական կինոարտադրության մեջ ներմուծել գրագետ հումոր:
1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր» (International Day of Older Persons): Ի սկզբանե այդ օրը նշվում էր միայն Եվրոպայում, ապա սկսեցին նշել Ամերիկայում, իսկ 90-ականների վերջին` արդեն ողջ աշխարհում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: