Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 13-ին Միացյալ թագավորության բուժաշխատողների մի մասն արհմիության հետ համաձայնեցված կդադարեցնի աշխատանքը:
Այսօր ԱԺ-ում օրվա սկզբի քվեարկություններից առաջ ընդդիմադիր պատգամավորները վարման կարգով առաջարկեցին արտակարգ ռեժիմով քննարկման դնել Շրջանառության հարկի մասին օրենքում մտցված փոփոխությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները:
Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։
1950 թ. Թուրքիայում իշխանության եկավ Դեմոկրատական կուսակցությունը` երկրում սկիզբ դնելով բազմակուսակցական համակարգին:
Արալյան ծովը աշխարհի չորրորդ ամենամեծ լիճն է եղել: Այժմ դրա մեծ մասը Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանով ձգվող թունավոր անապատի է վերածվել:
Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աթոռը, հաղորդում է Вести.Ru-ն:
Այսօր մեկնարկել է ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ադրբեջանում՝ Գերանբոյի շրջանի Սաֆիքյուրդ գյուղում, մասսայական սպանություն է տեղի ունեցել: 36-ամյա Ռաֆիկ Հուսեյնովը ընտանեկան վեճի պատճառով սպանել է կնոջը, զոքանչին և իր կնոջ այլ հարազատներին, ընդհանուր առմամբ՝ 7 մարդու, և ծանր վիրավորվել է ևս 2-ին, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտ, գողացել է Փաշիկ Հ.-ի ընկերոջ ընկերուհին՝ ոմն Սաթենիկ:Սեպտեմբերի 29-ին պարզվել է, որ Սաթենիկը 1985 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:Ձեռնարկվում ...
Միջազգային HelpAge International կազմակերպության փորձագետները կազմել են տարեցների կյանքի որակի չափանիշով աշխարհի երկրների ցանկը, հաղորդում է ԲիԲիսին:
Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: