Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:
Հնդկաստանում երեք աչք ունեցող հորթին երկրպագում են որպես աստված:Հորթը հինդուիզմի աստված Շիվայի նման գլխի մեջտեղում հավելյալ աչք ունի:
Սույն թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ «Սպասկայա Բաշնյա» զինվորական-երաժշտական միջազգային փառատոնը (Կարմիր հրապարակում):
«Աշխատաշուկան սպասում է, որ ասպարեզ մտնող մասնագետները կկարողանան կիրառել այն գիտելիքները, որոնք ստացել են կրթօջախներում: Շրջանավարտը պետք է կարողանա վերլուծել,հետազոտել, հասկանալ` ինչն է ճիշտ և անընդհատ սովորելու փուլում լինի: Բուհերում տալիս են պարզապես գիտելիքներ, իսկ դրանք կիրառելու հմտությունները երիտասարդները պետք է աշխատելու ընթացքում սովորեն: Սա լավ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը` ...
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել Ադրբեջանում ընթացող զորավարժությունների շրջանակներում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Դեռ երկար կխոսվի Ուզբեկստանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների փայլում մրցելույթների մասին: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել էին աշխարհի չեմպիոն: Լևոն Ջուլֆակալայանի գլխավորած թիմն էլ լավագույն էր ճանաչվել մեդալների հաշվարկով:Այսօր, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ,նրանք կիսեցին տպավորությունները, գոհունակություն հայտնեցին, որ հասել են բաղձալի նպատակին:
Արիստոտելի ժամանակներից սկսած 6 հիմնական հույզեր են առանձնացվում` ուրախություն, զարմանք, տխրություն, զայրույթ, վախ և հակակրանք: Ժամանակին Չարլզ Դարվինը գիրք է գրել մարդկաց հույզերի արտահայտման մասին` նշելով, որ տարբեր տարիքի, ազգության ու ռասսայի մարդիկ միևնույն դիմախաղով են արտահայտվում:
Աշխարհում յուրաքանչյուր ինը մարդուց մեկը բավականաչափ չի սնվում:
Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 23 դեպքից` 20-ը: Շորթման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Apple-ը հայտնել է, որ անցած ուրբաթ օրը՝ նոր iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների հրապարակման առաջին օրը, վաճառվել է 4 միլիոն հեռախոս:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը աճող անհանգստություն է հայտնել Ադրբեջանի կառավարության իրականացրած քայլերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»։
Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, նրա ծննդյան օրը`սեպտեմբերի 15-ին այս տարի արդեն վեցերորդ անգամ գտավ իր տերերին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: