Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Բաղդադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 14 և վիրավորել 51 մարդ:Պայթյունը տեղի է ունեցել հիմնականում շիաներով բնակեցված հատվածում, որտեղ վնասվել են նաև մոտակա խանութները և ավտոմեքենաները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով ...
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում այսօր կկայանան խմբային մրցաշարերի երկրորդ տուրի հանդիպումները:Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքկանի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը՝ Մոսկվայի «Դինամոն», հյուրընկալելու է Հոլանդիայի ՊՍՎ-ին:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կհյուրընկալի Սերբիայի թիմին: Եվ ահա, մրցակցի թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն ուշագրավ հայտարարություն է կատարել: Հոկտեմբերին կայանալիք խաղերում Սերբիայի հավաքականի մրցակիցները կլինեն Հայաստանի ու Ալբանիայի հավաքականները:«Միշտ էլ տրամադրված ենք հաղթելու` անկախ ամեն ինչից: Հավատում եմ իմ թիմին: Առաջիկա հանդիպումներին լավատեսորեն եմ տրամադրված: Ընտրել եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ...
Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:
Հոկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Սերբիայի թիմի հետ, խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 20:00-ին:
Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Պիրսոնը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Դրա մասին հոկտեմբերի 1-ին հաղորդել է Reuters-ը: Նա նման որոշում է ընդունել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հետ կապված մի շարք միջադեպերի պատճառով:
Ֆուտբոլի Եվրոպայի խմբային մրցաշարերի մասնակիցներն անցկացրին երկրորդ տուրի հանդիպումները:
Կալիֆոռնիա նահանգի Բելլ-Գարդենսի քաղաքապետ Դանիել Կրեսպոն զոհվել է` ընտանեկան վեճի ժամանակ, իր տանը:
Westernhanger Auctioneers-ի աճուրդի տունը վաճառքի է հանել Վիկտորյա թագուհու սպիտակեղենը, հաղորդում է Լենտա.ռու-ն:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկան ու կանխարգելման կենտրոնի մասնագետ Թոմ Քենյոն հայտարարել է, որ Էբոլայի տենդով աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս վարակման նոր դեպքերն անխուսափելի են, հաղորդում է ԲիԲիսին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն բելգիական Էստեմպյուի կոմունայում իր «Ժերարի մառանիկ» բարը վաճառքի է հանել,հաղորդում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով Le Figaro-ն:
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։00-ի սահմաններում, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու էին տարել։Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, Կարմիր խաչի միջազգային ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: