Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանն «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին անակնկալ է պատրաստել սիրողական և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար:
Կոսովոն հայտնել է, որ 2008թ-ին Սերբիայից անկախանալուց հետո առաջին անգամ երկիրը ֆիլմ կներկայացնի Օսկար մրցանակի համար:
Այսօր` հոկտեմբերի 2-ին, Տիկնիկային թատրոնում տեղի կունենա Պուլիցերյան մրցանակի արժանացած «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան: Գործը կներկայացվի Հայֆեստի շրջանակներում:
Իսլամական հաջի ամենամյա ուխտագնացության կապակցությամբ շուրջ 2 միլիոն մահմեդական է հավաքվել Մեքքայի մոտակայքում գտնվող վրանային քաղաքում: Սաուդյան Արաբիայի տեղեկություններով հաջի կապակցությամբ 1,4 միլիոն այցելու է ժամանել երկիր:
«Շրջանառության հարկի մասին» օրենքը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել։ Սակայն բողոքներն ու ցույցերը չեն դադարում։ Առևտրականները դժգոհ են օրենքի այն փոփոխությունից, որով այսուհետ ապրանքաշրջանառության պարտադիր փաստաթղթավորման են ենթարկվում փոքր բիզնեսի ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել 4-րդ միջազգային հումանիտար ֆորումի բացումը, որին մասնակցում են 60 երկրից 500 պատվիրակներ: Նրանց թվում կան նախկին քաղաքական գործիչներ:
Ադրբեջանական գերությունից ազատագրված Ինջիղուլյանը բժշկական հետազոտություն կանցնի այդ հիվանդանոցում: Ձևավորվել է մասնագիտական խումբ, որը կիրականացնի բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները: Իսկ Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը սեպտեմբերի 27-ից դարձյալ ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:
Ներքաղաքական վերջին զարգացումների, ինչպես նաև ՀԽ վերջին միջազգային այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Ամերիկյան աստղային զույգն աղջիկ ունի: Երեխան լույս աշխարհ է եկել Cedars-Sinai Medical Center կլինիկայում, որը Լոս-Անջելեսի լավագույններից է համարվում, հաղորդում է TMZ-ն:
Անցյալ ամբողջ շաբաթն առևտրականները բողոքի ցույցեր էին անում կառավարության դեմ: Պատճառը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են:
Հայաստանի ներքաղաքական դաշտում շարունակվում են դիրքային վերադասավորումները: Ձեռքները ծալած-նստած չեն թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր ուժերը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Աննա Է.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում սեպտեմբերի 24-ին ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահը: Այդ ելույթը որոշ ոգևորություն է առաջացրել հայ իրականության մեջ, քանի որ, բացի տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին անդրադարձ կատարելուց, Սերժ Սարգսյանը Հայաստանի տեսանկյունից երկու կարևոր ուղերձ հղեց ՄԱԿ-ի ամբիոնից:
Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված118 ֆիլմից ընտրվել է 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Հայ և օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձել են մերօրյա խնդիրներին` զավակների կողմից լքված ծնողներ, մանկատանը հայտնված երեխաներ, ինչպես նաև` կին-տղամարդ փոխհարաբերություններին, մարդու կռվին սեփական եսի հետ, չի անտեսվել նաև պատերազմի թեման` ինչ կլիներ ...
Հոկտեմբերի 5-20-ը Հնդկաստանի Պունե քաղաքի մարզապալատը կհյուրընկալի մինչև 20 տարեկան շախմատիստուհիների և շախմատիստների աշխարհի առաջնության մասնակիցներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: