Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Վիլյամ Սարոյանի անվան համար 138 դպրոցում կազմակերպված միջոցառմանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի սոցիալական մի շարք խմբերի 2796 ընտանիքի քաղաքապետարանի կողմից տրամադրվում է համապատասխան աջակցություն՝ անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների տեսքով:
Սեպտեմբերի 30-ին լրացավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը։ Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
«Պաշտպանության նախարարության հայտարարությունը կարելի է որակել որպես մի վիճակ, երբ պարզապես մի բան պետք է ասել, սակայն ասելիք չկա: Հասկանալի է Արծրուն Հովհաննիսյանը սեղմօղակի մեջ է, այդ պատճառով ստիպված այդպես է պատասխանել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե` «Մարզահամերգային համալիրի մասին անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում մեր հայրենակից Միխայիլ Մարկոսովի թիմը՝ «Սիբիրը», սեփական հարկի տակ հաղթեց «Տոսնոյին»` 2:1 հաշվով:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Լուչ-Էներգիան» արտագնա խաղում պարտվեց «Վոլգարին»՝ 1:2 հաշվով:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը՝ Նիժնի Նովգորոդի «Վոլգան», սեփական հարկի տակ 6:0 հաշվով առավելության հասավ «ԲՄԱ-Էներգիայի» նկատմամբ: Սարկիսովը երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով:
Եթե արքայազն Ուիլյամ ու Քեյթ ամուսնական զույգը դուստր ունենա, ապա նրան կանվանեն Վինձորյան Եղիսաբեթ Դիանա, հաղորդում է Վեստի,ռու-ն:
Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհից ուղեկալ տանող ճանապարհի 2-րդ էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է թողել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: