Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Ջոն Ալենը կմենկնի Թուրքիա, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներ քննարկելու համար «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի մի շարք գործոնները:
Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները, սովորել են այն էնզիմներն «անջատելու» եղանակը, որոնք պատասխանատու է Ալցհեյմերի ու մյուս անբուժելի հիվանդությունների զարգացման համար ու կարծում են, որ 10 տարում կարող են մի դեղամիջոց մշակել բոլոր այդ հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Գյումրեցի աևտրականների բողոքի ցույցն այսօր էլ շարունակվեց: Նրանք կենտրոնական շուկայից երթով շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Նրանք ցանկանում էին, որ իրենց հետ հանդիպման իջներ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Փոխարենը նրանց դիմավորեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը և ցույցի մասնակիցներին հաղորդեց՝ ՙմարզպետը ձեզանից մի 20-ին սպասում է իր աշխատասենյակում, լսելու և քննարկելու բարձրացված խնդիրը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր՝ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին հարց հղեց Գյումրիի ոստիկանապետի վերջին հայտարարության մասին, ով այսօր լրագրողներից մեկի հետ զրույցում անդրադարձել է Գյումրում կայանալիք եռյակի հանրահավաքին ու ասել է, -՛՛հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Գյումրիի թատերական հրապարակը բազմամարդ չի լինի: Բա մենք ինչի՞ համար ենք, որ կարգուկանոն հաստատենք՛՛:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ երկիրն աղբից մաքրելու է 5 տարում: Մոդիի քարոզարշավը կոչվում է «Մաքուր Հնդկաստան», որի խորհրդանիշը Մահաթմա Գանդիի կլոր ակնոցներն են, քանի որ, ինչպես Մոդին է բացատրել, մեծ փիլիսոփան ողջ կյանքում երազել է, որ իր երկիրն ազատվի աղբից:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ֆրանսիայի ներկայացուցիչներին:
Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ակտիվ աշխատանքի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության համար:
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը հոկտեմբերի 6-7-ը կանցկացնի նախապատրաստական ուումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում: Այն կնախապատրաստվի հոկտեմբերի 10-15-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015-ի առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե ՛՛արձանագրվել է 363 բողոք, սակայն միայն 12-ով են քրեական գործեր հարուցվել, ինչը զավեշտալի տվյալ է՛՛:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Ռումինիայից ներգաղթածները` 30 մարդ, լոնդոնյան Էնֆիլդ շրջանում ջրանցքի մոտ խրճիթներ են հիմնել: Դրա մասին հայտնել է Metro-ն:
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ շեշտելով, թե մի քանի հարց էր մշակել, բայց չի տա դրանք, որովհետև իր մոտ այլ հարց առաջացավ. ''Զեկույցը ներկայացնելու Ձեր ձևից ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք նեղն եք ընկել և հուսահատված եք: Բա տենց հուսահատված էս ժողովրդի շահերը ո՞նց պետք է պաշտպանեք'',- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: