Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։
Արցախը երբեք չի ունեցել որևէ բարդույթ որևէ ազգության հանդեպ։ Մենք չունենք ատելություն ադրբեջանական ժողովրդի հանդեպ, քանի որ մենք չենք պայքարում ադրբեջանցի ժողովրդի դեմ։ Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղում մուղամ լսելու Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիեւայի ցանկությունը եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պատասխանը։
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հույս ունենանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները, որ ամեն անգամ հերթական անգրագիտթյամբ չփայլի, կամ գոնե կսովորի չխոսել այն թեմաներից, որոնց չի տիրապետում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Նշենք, որ այսօր Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում եւ Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է որպես ռուսական բանակի ենթասպա։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում»:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև ...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանովերելու վերաբերյալ:
Հետևյալ օրինակը բերեմ, երբ որ քաղաքում բնական աղետ է, և օրինակ ինչ–որ մեկն առաջարկում է այդ բնական աղետը հաղթահարելու հաղթահարելու գործում աջակցել, շատ տրամաբանական կլինի, որ որեւէ օգնություն մերժվի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր կան Երևանին Սամվել Ալեքսանյանի կողմից «ԿամԱԶներ» նվիրելու գործընթացում։
Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն, դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տավուշի մարզի դատախազության դատախազի հանձնարարությամբ և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարը, 2019թ. սկզբներին տեղեկանալով, որ Այրում բնակավայրի բնակիչը «Մշակույթի պալատի» հետնամասով անցնող ստորգետնյա գազատարի վրա ինքնակամ կառուցել է շինություն, նրա նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության ...
Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: