Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Որքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը:
Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:
Գործող վարչատարածքային բաժանումը, ինչպես նշվում է Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ)` «Համայնքների խոշորացման միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում», լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար:
Երբեմն լրագրողական հետաքննության ընթացքում փաստը բոլոր կողմերի տեսանկյունից ճշտելու ճանապարհին, անաչառության նկատառումներից ելնելով, չես ցանկանում մտածել` ով է մեղավոր, ով` անմեղ, սակայն կողմերից մեկը սովորաբար իր վարքագծով մատնում է իրեն:
ուրաքանչյուր քաղաքացի ինքն է կազմակերպում և, ի վերջո, գնահատական տալիս սեփական կյանքին: Ոմանց համար կյանքը հրաշալի հեքիաթ է, ոմանց համար էլ՝ անվերջանալի հիասթափության ու հուսահատության օրեր…
Տեղական ինքնակառավարման իրականացման նպատակն է հանդիսանում տեղական նշանակության հարցերի լուծումը` մունիցիպալ կազմավորման բնակիչների կենսագործունեության անմիջական ապահովումը: Սույն նպատակը ՏԻՄ-երից պահանջում է մշտապես կապի մեջ լինել բնակիչների հետ, նրանց տեղեկատվություն հաղորդել մունիցիպալ իշխանության գործունեության մասին:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:
Հունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ-ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:
Ինչպես ցանկացած պետական մարմին, այնպես էլ մաքսային մարմիններն ունեն իրենց խնդիրները, որոնց լուծումից է կախված տվյալ մարմնի կատարած աշխատանքի արդյունավետությունը:
Հունիսի 17-18-ը երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուշագրավ հայտարարություններ արեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:
Հայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:
Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Երբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից, ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն:
Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղիցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության սրահներում դառնում է խիստ պահանջված:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: