Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգում զանգվածային վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, 27 հոգիվիրավորվել է: «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` վեճի պատճառը կենցաղային հարցերի շուրջ կողմերի անհամաձայնությունն է դարձել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա.
Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում:
Աֆրիկյանների շենքը կամաց-կամաց վերանում է Տերյան 11 հասցեից, մինչդեռ պայքարող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք ամեն օր նորանոր ակցիաներ են կազմակերպում՝ ներգրավելով մտավորականներին, հասարակական ակտիվ շերտերի ներկայացուցիչներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Հունիսի 25-ին Թուրքիայում հիմնվել է կանանց առաջին կուսակցությունը: Վերջինիս հիմնադիրները 7 կանայք են, սակայն նրանց շարքերում կա նաև 2 տղամարդ: Նրանցից մեկը` 56-ամյա Քեմալ Մուրադ Գյուեյը նշել է, որ տղամարդիկ պետք է օգնեն կանանց: «Մեր հասարակությունը տղամարդկանց գերիշխանության տակ է:
Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:Հանդիպման ընթացքում Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, նշելով Իրան­ Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը , հայտնել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Իրանում կառուցվող էլեկտրակայանների աշխատանքներին ։«Շուտով Ռուսաստանից հատուկ պատվիրակություն կժամանի Թեհրան` իրանական կողմի հետ քննարկելու առաջիկա համագործակցության մանրամասները: Իրանում նոր էլեկտրակայանների ...
Հարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:
Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են, որպեսզի վերջնական համաձայնության գան:Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ ...
ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև:
Ֆուտբոլիստները սովորաբար խուսափում են գովաբանել այլ թիմերում հանդես եկող խաղացողներին:
Բաղադրությունը4 ձվի սպիտակուց200 գ կոշտ պանիր1 ճ.գդալ ալյուրձեթ` տապակելու համարնեխուր, սամիթ կամ համեմ, տեղին կլինի նաև ուրցըսև պղպեղաղ:
Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:
Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիստ Սալվադոր Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկը (1904 - 1989) տարօրինակ էր: Օրինակ` ճաշից հետո քնում էր ձեռքին պղնձե բանալի բռնած, որից վար տեղադրված էր երկաթյա ափսե: Երբ բանալին ընկնում էր ափսեի մեջ, արթնանում էր: Նկարիչն ասում էր, որ այդ խլացնող ձայնից արթնանալն աշխարհի ամենաթարմացնող բանն է:
Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Սակայն երբեմն լսարանին հրամցված ցածրորակ ու անհեթեթ տեղեկատվությունը վնասում է ընթերցողի ինքնագնահատականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: