Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը եւ ֆինանսական գնահատականը: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նա, մասնավորապես, նշել է.
Լայնամասշտաբ համազգային գործադուլը, որ հանրային տրանսպորտի զգալի խափանումների պատճառ կդառնա, սկսվում է Ֆրանսիայում այսօր՝ դեկտեմբերի 5-ին և ինչպես ենթադրվում է, անժամկետ կլինի:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ինքը գրառում էր արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք է ստացել.
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար:
«911» ծառայություն դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ պրոբլեմատիկ երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու:
Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
Դեկտեմբերի 5-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն և առաջարկել քննարկել հերթական նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշժինյանն անդրադարձավ իրեն մտահոգող մի քանի հարցի: Փաշինյանը նշեց, որ կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: