Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Երբևէ հաշվե՞լ եք, թե օրական քանի սելֆի եք անում, տեսնում սոցիալական ցանցերում կամ գոնե քանի անգամ եք լսում սելֆի (selfie) բառը:
Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարեւորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն ...
Իրեն գիտնական հռչակած ու գոյություն չունեցող պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան շնորհած Սուրիկ Խաչատրյանի արարքը առիթ էր, որ հայացք գցեինք մեր հակասական, եթե չասենք` ողբերգական իրականության վրա:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե`«Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն», կարող է քաղաքական տրամաբանության մի քանի մեկնաբանություն հուշել տարածաշրջանային իրադարձությունների խորապատկերի վրա:
1950 թ. Թուրքիայում իշխանության եկավ Դեմոկրատական կուսակցությունը` երկրում սկիզբ դնելով բազմակուսակցական համակարգին:
Մեր օրերում` XXI դարում, երբ թվում է, թե այլևս ավելորդ է կնոջ և տղամարդու հավասարության հիմնավորումներ ներկայացնել ու պայքարել դրա համար, հայաստանյան իրականությունում այս պարզ ճշմարտությունը դեռ թյուրըմբռնումների տեղիք է տալիս ու հակասական դրսևորումներ ունենում:
Այն խառնակ, լարված օրերին, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գնեց իր հերթական ավարը` 100 տանկը, պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը շտապեց հանրությանը հանգստացնել, թե այս տանկերն Արցախի լեռնային պայմաններում չեն արդարացնի:
Վերջին շրջանում Հայաստանում շատ է խոսվում սելեկտիվ աբորտների ու դրանց հետևանքների մասին:
Միանալով Կալիֆորնիայի օրենսդիր իշխանության կամքին՝ նույն նահանգի սենատը եւս միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը, ճանաչման շարքում դառնալով ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը:Կալիֆորնիան ԱՄՆ-ի կարեւորագույն նահանգներից է, եւ նրա կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կընկալվի իբրեւ ամերիկյան քաղաքական կարեւորագույն միջավայրերից մեկի որդեգրած դիրքորոշում:
Գազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:
«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: