Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Հայաստանում մարտի 8-ին մեկնարկում է կանանց միամսյակը: Մինչև ապրիլի 7-ը ձգվող մեկամսյակը, սակայն, միայն շնորհավորանքներ չի ենթադրում: Այն հրաշալի առիթ է ողջ հանրության ուշադրությունը հրավիրելու կանանց խնդիրների վրա: Չնայած ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և սեռով պայմանավորված խտրականությունն արգելվում է, միևնույն է, կանայք մեր երկրում ունեն բազում խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Բոլորիս կյանքում լինում են ճակատագրական հանդիպումներ. իմ կյանքում այդ ճակատագրական հանդիպումը պիտի պատահեր Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժնում ուսանելուս տարիներին:Նոր էի ընդունվել համալսարան, դասն սկսված էր, ներս մտավ կապտականաչ, խորաթափանց աչքերով, բարեհամբույր հայացքով, մի տեսակ մանկան մաքրությամբ ու պարզությամբ մեզ նայող հայոց լեզվի դասախոսը և շատ անսպասելի հարց տվեց.
Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը:Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, ըստ էության, սակայն քաղաքական ...
Փետրվարի 20-ն առանձնահատուկ օր է մերօրյա հայության պատմության մեջ. ուղիղ 27 տարի առաջ` 1988-ի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու վերաբերյալ որոշում կայացրեց:
Երբ 2002 թվականին Թուրքիայում իշխանության գլուխ եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեպաշտ մահմեդականի տպավորություն էր թողում, որ ձգտում էր վերացնել կոռուպցիան և բարելավել Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակը: Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք ի սկզբանե նա եղե՞լ է գառան մորթի հագած գայլ, թե՞ շփացելէ միջազգային հանրության կույր աջակցության և ...
Հայաստանում մեկը մյուսի հետևից արձանագրված բռնության դեպքերը քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների նկատմամբ տեղիք տվեցին կարծելու, որ նորից հետընթաց ենք կատարել` ջուրը գցելով տարիների տքնաջան աշխատանքը, վերադարձել ենք 90-ականները, երբ ազատ խոսքի ու կարծիքի հանդգնությունը պատժվում էր բռնությամբ:
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:
Գյումրիում տեղի ունեցած դեպքերն առիթ դարձան ևս մեկ անգամ մտածելու պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Ձեռքս ընկած անձնագիրը թերթեցի ու հերթական անգամ կարդացի վերջին էջում ամրագրված արտահայտությունը. «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը»:
Կա արդյո՞ք մեկը, որին Հայաստանի բոլոր բնակիչներս` անկախ սոցիալական դիրքից, սեռից ու տարիքից, պարտական ենք, որին անչափ սիրում ու հարգում ենք: Պատկերացրեք, որ այո, կա: Այդ մեկը հայ զինվորն է:
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ... շահադիտական նկատառումներով»:
Հունվարի 8, Գյումրի. ուժեղ քամին շրջեց քաղաքի գլխավոր տոնածառը: Ոմանց համար դա սովորական եղանակային պատահար էր, ոմանց համար՝ վատ նախանշան: Եվ ահա, չարագույժ լուրը երկար չսպասեցրեց: Հունվարի 12-ին Գյումրին ու ողջ Հայաստանը ցնցվեցին ահասարսուռ սպանդից:
Ավարտվեց երբևէ հիշածս ամենաերկար ամանորյա արձակուրդը կամ ավելի ճիշտ` ջայլամային կյանքը: Ինչո՞ւ ջայլամային: Որովհետև տոնական այս օրերին ամեն ոք փորձում է մոռանալ արտաքին աշխարհն իր բոլոր խնդիրներով, կյանքի դժվարությունները, սպասվող մարտահրավերները: Եվ որքան ծանր է երկրի ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան ավելի երկար է տևում տոնական արձակուրդը, գուցե որպեսզի նաև իշխանությունները մի քանի օրով կարողանան մոռանալ տիրող իրավիճակի ու առկա դժգոհությունների մասին:
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հա յտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:
Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ նշում կամ պատրաստվում են նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Վերջին տարիներին այս տոնի նկատմամբ անտարբեր չեն նույնիսկ մահմեդական երկրները, որտեղ կարելի է տեսնել ամանորյա և ծննդյան զարդարանքներ, լույսեր, տոնածառներ, տոնավաճառներ: Այս երկրների թվում բացառություն չէ նաև Թուրքիան, որտեղ քրիստոնյա փոքրամասնությունների համայնքներ կան, այդ պատճառով էլ Սուրբ Ծնունդը շարունակում է նշվել այն էլ երկու տարբեր օրեր` դեկտեմբերի 25-ին և հունվարի 6-ին: Քրիստոնյա ...
RT-ի գլխավոր խմբագիր, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի զրույցը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որը հարկադրաբար գտնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան ձերբակալությամբ են սպառնում: Ասանժն ինքն է վճռականորեն խորհուրդ տվել հարցազրույցը հրապարակել, քանի դեռ ուշ չէ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: