Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Ազատագրված հայրենիք… Այսպես էին անվանում այն վայրը, ուր բնակություն հաստատեց ընտանիքս տարիներ առաջ: Ես դեռ թոթովախոս մի մանուկ էի և չէի հասկանում համեմատաբար բարեկարգ քաղաքից, ուր բնակվում էին մեր բոլոր բարեկամներն ու ընկերները, «ազատագրված հայրենիք» տեղափոխվելու կարևորությունը: Երկար քանդված ճանապարհ, հրաշեկ հող ու փոշի… Շուրջը ամայություն, տարօրինակ շինություններ, հաճելի լռություն ու զարմանալի խանդավառությամբ լի անծանոթ մարդիկ: Ընդամենը մեկ ամիս անց իմ տիկնիկը մահճակալի փոխարեն «տափին» էր ննջում ...
ԵԽԽՎ-ի քվեարկություններից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել: Շատ արագ նշելու համար, թե հակահայ զեկույցների հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու, քաղաքական, ռազմական եւ նույնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերյալ գնահատականներ էին ամրագրում. թե զեկուցումները բացառապես կողմնակալ էին եւ խախտում էին անաչառությունը: Տակավի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ:Թե ...
Հայոց ցեղասպանությունը հազվադեպ է քննարկվում Թուրքիայի խորհրդարանում, և ավելի հազվադեպ են դրա ճանաչմանն ուղղված հայտարարությունները:2016 թ. հունվարի 14-ին, Թուրքիայի խորհրդարանում վերջերս ընտրված երեք հայ պատգամավորներից երկուսը իրենց խորհրդարանական ելույթներում համարձակվեցին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդական հանրապետական կուսակցություն» (CHP) ներկայացուցիչ Սելինա Դողանը խորհրդարանում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Քանի որ այս հարցը վերաբերում ...
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք հակահայկական բովանդակություն ունեն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում եմ ջրից» զեկույցները:ԵԽԽՎ-ի քննարկած հակահայ բանաձեւերի թղթածրարը որոշ պատմություն ունի. հիշեցման կարգով նշենք միայն վերջինը. դարձյալ ...
Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել:Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի ...
Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից` Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:Ուրեմն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է ուղղել Մերձավոր Արեւելքի մեջ ապրող մահմեդականներին միավորվելու ընդդեմ իրենց բաժանել ցանկացողների:Էրդողանը նշել է, որ գոյություն ունի Մերձավոր Արեւելքում միջկրոնական հակամարտություններ հրահրելուն ...
Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցնէ։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում...Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ ...
Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ օր: Այս տարվա սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:Նման բանաձեւի ամրագրման մեջ հայկական առնչությունների ընդգծման փորձը հետեւյալ մեկնաբանությունների առիթ է տալիս.
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ. 1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ ...
Տարբեր երկրների ղեկավարները տարիներ շարունակ շողոքորթում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փորձելով նրան իրենց կողմը գրավել: Նրանք այնքան փառաբանեցին Թուրքիայի նախագահին, որ շռայլ գովեստները խելքահան արեցին նրան: Իբրև նեոօսմանյան կայսրության ինքնակոչ Մեծ սուլթան, Էրդողանն սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին և բանտարկել իր երկրի քաղաքացիներին, որոնք համարձակվում էին հայտարարել, որ սուլթանը մերկ է...
Ռուս-թուրքական պատմության դասերը, կարծես մենք այնքան էլ լավ չենք սերտել: Հիմա էլ մեր հասարակության ռուսասեր զանգվածը ցնծում է Ժիրինովսկու կոչերից, թե բերեք օգնենք հայերին ազատագրել իրենց արևմտյան տարածքները:
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա:
Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:Նոր աշխարհակարգի ձեւավորման մասին են վերլուծումների ընդհանուր ընդգծումները: Եւ այս առումով հետեւյալ պատկերը նախանշում ...
Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ ...
Թվում է, որ սիրիական պատերազմին ռուսական օդուժի միջամտությունն առաջնորդվում է հարցի լուծման փուլային տարբերակի եղանակով: Խոսվում է սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման, որոշ շրջանների ազատագրման, ԻՊ-ի հսկայական կորուստների մասին, միաժամանակ սակայն գետնի վրա ուղղակի բեկումնային պահ եւ կայծակնային կտրուկ փոփոխությունների իրավիճակ չի պարզվում: Փուլայինի վարքագծի մեջ ներառվում են ծովեզերյա Սիրիան, այն դարպասող շրջաններն ու ռազմավարական այլ կետեր վերահսկողության տակ առնելու զինվորական քայլերը. մինչ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: