Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջև պատերազմը վերսկսել է, և թվում է՝ այն ավելի վայրագ է, քան երբևէ: Վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 500 քաղաքացիական անձ է զոհվել թուրքական անվտանգության ուժերի և քրդական ապստամբ խմբի ընդհարման արդյունքում: Փետրվարին և մարտին PKK մահապարտները հարվածեցին Թուրքիայի մայրաքաղաքին, ինչի հետևանքով զոհվեց ընդհանուր առմամբ 67 մարդ: Թուրքական իշխանությունն իր հերթին պաշարեց PKK- ի հենակետ քաղաքները հարավ-արևելքում՝ ավերելով բնակելի շենքերը ...
Թուրքիայի խորհրդարանում քացի տալն ու բռունցքներով հարվածելը դառնում են սովորական երևույթ: Ամեն անգամ, երբ հայ կամ քուրդ պատգամավորները քննադատում են կառավարությանը, նրանք դաժան հարձակման են ենթարկվում Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) խուլիգան պատգամավորների կողմից:
Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, կարծես թե, որոշակի սպասելիքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Թերթերի էջերում և սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումներ կան այն մասին, թե ինչ առաջարկներ կարող է իր հետ բերել ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։ Շատերն անգամ հղվում են ռուսաստանյան որոշ թերթերում հնչած այն տեղեկություններին, իբր Վ. Պուտինը նոր առաջարկներ ունի հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Համընդհանուր այս աղմուկի մեջ, ցավոք, այդքան էլ լսելի չեղավ ՀՀ ...
Քառօրյա պատերազմը որոշակի դասեր տվեց հայ քաղաքական վերնախավին և հասարակությանն ընդհանրապես:
Քառօրյա պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում: Այդ չորս օրերը կարծես ջրբաժան են դարձել` կյանքը մինչպատերազմական ու հետպատերազմական փուլերի բաժանելով: Պատերազմական չորս օրերը բավարար եղան, որպեսզի հայաստանյան հասարակությունը ձերբազատվի պատրանքներից ու տեսնի դառն իրականությունը, որպեսզի երկու տասնամյակից ավելի կուտակված հարցերը վեր ելնեն ու անհապաղ լուծում պահանջեն:
Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից:Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից հարձակում կձեռնարկի անցյալ շաբաթավերջին նախագահ Օբամայի կողմից ...
Բրիտանական «Ինդիփենդենթ» թերթի հաղորդումը Հորդանանի թագավորի կատարած հայտարարության մասին որոշ կարեւոր լուսարձակներ է բացում ԻՊ-ի նկատմամբ ոչ միայն Անկարայի ունեցած դերակատարության, այլ ավելի Ամմանի եւ գուցե նաեւ արեւմտյան շրջանակների կողմից այս խնդրի ուղղությամբ կատարվող բարձրաձայնումների վրա: Նա նման հայտարարություն է արել հունվարի 11-ին` ԱՄՆ-ի կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում, սակայն հայտարարությունը միայն վերջերս է հրապարկվել։
Երկու շաբաթ առաջ գրել էի, որ նախկին կոնգրեսական Դեն Բըրթընը հրաժարական էր տվել Վաշինգտոնում գործող Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, քանի որ նրան չէին վճարել մեկ տարուցիվեր...Դժվար է խղճալ մի մարդու, որը հաճույքով անկողին էր մտել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, քանի դեռ վճարումը չէր դադարեցվել...Տարիներ շարունակ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ աջակցել են ամեն տեսակ ստվերային գործերի և օտար ու տեղական շահեր ներկայացնող խմբերի՝ ֆինանսական օգուտներ քաղելով ոչ միայն Կոնգրեսում իրենց պաշտոնավարման ...
Աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Եվրոպայի մայրաքաղաքը ցնցած ահաբեկչական արարքների վրա։ Ամբողջ Եվրոպային ուղղված ահաբեկչական արարքների շարժառիթները չի կարելի միանշանակորեն բանաձեւել` իրենց բոլոր հետապնդած նպատակները միանշանակ նշելով։Այս օրերին ԻՊ-ի դեմ ամենաբիրտ պատերազմը տարվում է սիրիական տարածքների վրա ռուս-ամերիկյան համաձայնությամբ, Եվրոպայի երկրորդական մասնակցությամբ, սակայն հարվածվողը առաջին հերթին եւ այս տարողությամբ Եվրոպան է։ Արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ Բելգիային չի վերաբերում, այլ պաշտոնական ...
Սիրիայի տարածքում հրադադար հայտարարելու ռուս-ամերիկյան համաձայնությունը հարցականներ է ստեղծել հասկանալիորեն կիրառելիության իրատեսության շուրջ: Մանավանդ, որ հրադադարի համաձայնությունը չի ներառում ահաբեկչական կազմակերպությունները եւ ընդհանրապես վերաբերում է կառավարական եւ հակակառավարական ուժերին` պատերազմի սկզբնավորության գոյացած դասական հասկացողությամբ:Ռուս-ամերիկյան վերահսկելիությունը երկկողմանիորեն այս տեսքով է ներկայանում շատ պարզեցված կարգով. կառավարական ուժերը ենթարկվում են ռուսական ցուցմունքին, ...
Այս տարին Վազգեն Մանուկյանի համար հոբելյանական է, փետրվարի 13-ին լրացավ նրա 70 տարին: Բնական է՝ եղան շնորհավորանքներ՝ ակնածանքի խոսքերով ու նրա գործունեության գնահատականներով:
Այն պահին, երբ միջազգային ընտանիքը սկսել էր թվականով խոսել Սիրիայում զինադադար հաստատելու մասին, Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վրա քրդական կենտրոնների դեմ իրականացված հարձակումները մագլցողականության նոր աստիճանաչափ արձանագրեցին:
Նախորդ շաբաթվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել էր, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: