Հայերեն   English   Русский  
ԷՍՍԵ
Ինչո՞ւ մինչ օրս հալեպահայության մի հատված շարունակում է կառչած մնալ իր ծննդավայրին` ամեն օր աչքի առջև տեսնելով իրական դժոխքը: Արդյոք հալեպահայերը չե՞ն ուզում տեղափոխվել Հայաստան: Ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները, և ինչո՞ւ մինչ օրս բոլոր հալեպահայերն անվտանգ ու ապահով չեն տեղափոխվել` պատսպարվելով հայրենի հարկի տակ:
Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:
Վերահսկվողից անձեւ քաոսի անցման նախադրյալներն էին հուշում ռազմական այն գործողությունները, որոնք արձանագրվեցին Սիրիայի Հալեպ քաղաքում անցյալ օրերին։Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաեւ գետնի վրա ռազմական միջնորդավորված երեւույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետեւանքով։
Արձակուրդիս մի մասը որոշեցի ընտանյոք անցկացնել Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, որը բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով՝ իր անկրկնելի բնությամբ չի զիջում Շվեյցարիային:
Գլոբալացող աշխարհը, ի թիվս մի շարք դրական ու բացասական կողմերի, ունի մի դրական կողմ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների՝ մեծացել է մեր մոլորակում շրջելու, այլ ժողովուրդների կյանքը, վարքն ու բարքը տեսնելու հնարավորությունը։ Մի կողմից՝ սա կարող է վտանգավոր թվալ, ինչպես, օրինակ՝ Խորհրդային Միության տարիներին էր․ վարագույրից այն կողմ տեսնել չէր կարելի, որպեսզի ներսում համապատասխան փոփոխությունների պահանջ չառաջանար։ Բայց ճամփորդելու մյուս լավ կողմն էլ այն է, որ որքան շատ ես աշխարհ տեսնում, այնքան ավելի ...
Տիգրան Կարապետիչի և Արշակ Սադոյանի բանավեճն ԱԼՄ հեռուստակայանի ուղիղ եթերում արդեն լեզվակռիվ էր դարձել: Լավ էլ հավեսով նայվում էր: Հանկարծ Կարապետիչը, որը նաև հաղորդում վարողն էր և այդ հեռուստաընկերության տերն ու ղեկավարը՝ նեղացած Սադոյանի մի ասածից, դիմեց աշխատող օպերատորներին.
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրwww.TheCaliforniaCourier.comՎերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորսկողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:
Թուրքիայի նախագահը առիթ չի կորցնում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առաջադրանքը հանկերգելուց։ Ըստ Էրդողանի՝ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն:
Վրացի սահմանապահների արհամարհական ու կոպիտ վերաբերմունքը տեսնելուց հետո տրամաբանական կլիներ, եթե համարեի, որ այդ անհյուրընկալ երկրում անելիքներ չունեմ, ու Հայաստան վերադառնայի։
- Չէ՛, ախպեր ջան, էս տարվա բերքս էլ հավաքեմ, իրարով անեմ, իրացնեմ, հարկուտուրքերս, պարտքուպահանջներս փակեմ, տեսնեմ՝ տակը ինչ կմնա, հավաքեմ ու հայդե Ռուսաստան կամ ուրիշ տեղ,- սրտնեղած խոսում-խոսում, իր առօրյա դարդուցավն էր պատմում 26-ամյա երիտասարդ գյուղացի Հակոբն ու խոսքի տակին-գլխին չէր մոռանում կրկնել՝ հայրենի երկրում, հարազատ Սյունիքում ինքը չի պատկերացնում իր ու իր երեխաների ապագան. այլևս չի պատկերացնում:
Արդեն պարզ է եւ համատարած համոզում, որ Ճարաբլոսը ԻՊ-ի ուժերից ազատագրելը գլխավոր նպատակ հայտարարած Անկարան միայն այդ նպատակը իրականացնելու համար չէ, որ համարձակվել է ներխուժել Սիրիա:
Պուտին-Ռուհանի, Պուտին-Ալիեւ, Պուտին-Էրդողան, Պուտին-Սարգսյան անմիջական ժամանակի միջեւ իրար հաջորդող հանդիպումների ընդհանուր անունը, ինչպես նկատվում է Պուտինն է: Սա, իհարկե, պարզեցված տեսողականության արագ նկատելու խաղ չէ եւ հուշում է, որ գլխավոր խաղացողը, հարցերը համադրողը, հրավիրվող-հրավիրողը ՌԴ-ն է, որը հստակ ճիգի մեջ է տարածաշրջանում իր անշրջանցելիությունը վերընդգծելու, գլխավոր առանցքն իր շուրջը գոյացնելու եւ գործընթացների էպիկենտրոնը համարվելու հանգամանքը ամրակայելու:
Հուլիսի 31-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքն ու հանձնվեց իշխանություններին: Դրա մասին դեռ երկար ու շատ կխոսվի: Շատ կխոսվի հուլիսի 17-31-ը ձգված զինված դիմակայության, ժողովրդական ընդվզման, ցույցերի, հանրահավաքների ու ծավալված տարբեր իրադարձությունների մասին:
Էրեբունու գործողությունը կարելի է միայն որոշ առումով աւարտված համարել. պատանդներն ազատ են արձակվել։ Հետզհետե պարզ է դառնում, թե ի՞նչ երաշխիքների հիման վրա է կայացել ազատ արձակումը կամ բանակցությունները առաւելաբար ի՞նչ կետերի վրա են կենտրոնացել։Հետեւյալ լրատվությունը իր վրա վերլուծումների որոշ լուսարձակներ է բացում.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: