Հայերեն   English   Русский  
ankakh
ՀՀ պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Արսեն Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:Կատարվում է քննություն։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման
«Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ նրանք խանգարում են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) դուստր ձեռնարկության աշխատանքին, որը կառավարում է հայկական երկաթուղիները։ Տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։
Ես լուրջ չեմ հասկանում,ինչում ա խնդիրը զոհված զինվորների ընտանիքների պահանջը բավարարելու մեջ։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք», ասաց, որ Հովիկ Աղազարյանն արտահայտել է իր սեփական մասնավոր կարծիքը, որը չի հանդիասանում խմբակցության կարծիքը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: