Նոյեմբերի 28-ին «Անկախում» տեղեկություն հրապարակվեց մի երևելի հայուհու` Ռուբինա Արեշյան-Օհանջանյանի` բժիշկ, քաղաքական գործիչ, անկախ Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի կնոջ մասին, որը քաղված էր Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից : Սա առիթ էր, որ հիշեինք Ախալքալաքի նշանավոր Օհանջանյան ընտանիքի ևս մի խիզախ կնոջ` Համո Օհանջանյանի քրոջ` Սաթենիկ Օհանջանյանի մասին: