Այս տարվա գարնան սկզբին մի հետաքրքիր լուր ընկավ աչքովս: Երկրորդ աշխարհամարտի հայ վետերանների կազմակերպությունը դիմել էր Գրենոբլի քաղաքապետարան` առաջարկելով քաղաքի նոր կառուցվող թաղամասի փողոցներից մեկն անվանել Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության խմբի ղեկավար Միսաք Մանուշյանի պատվին: