Հայերեն   English   Русский  
Անահիտ Հարությունյան
Ջոն Լոկն ասել է. «Պետության մեջ անձի ազատությունը կայանում է մշտապես գործող հասարակական կյանքի կանոնների առկայությամբ` միասնական բոլորի համար, որոնք սահմանվում են տվյալ հասարակական համակարգում ստեղծված օրինաստեղծ իշխանության կողմից»:
Սկիզբը` նախորդ համարումՆախորդ համարում անդրադարձանք հավաքների ազատության իրավունքի սահմանադրական և միջազգային-իրավական հիմքերին, «հավաք» եզրույթի սահմանմանը, համաչափության սկզբունքին և դրանց հարակից հարցերին:
Հավաքների ազատության իրավունքը երաշխավորվում է մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (հոդված 20), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (հոդված 21), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (հոդված 11), ինչպես նաև` ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 29):
Երեկ` ապրիլի 18-ին, Մատենադարում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» հայ ժողովրդական վեպի հայերեն-ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը, որում ընդգրկված են էպոսի տասն ընտիր պատումներ` Կարո Մելիք-Օհանջանյանի ներածական աշխատությամբ և ծանոթագրություններով:
1988-ի մարտի 8-ը նման չէր հայ կանանց համար նախորդ և հետագա տարիների այդ տոնական օրվան: Ծաղիկներ ու նվերներ ստանալու, իրենց հասցեին հաճոյախոսություններ լսելու փոխարեն, ինչն ավանդական էր դարձել, նրանք սուգ էին անում և իրենք էին ծաղիկներ դնում Սումգայիթի նահատակների հիշատակին:
ԱՄՆ-ում հայ և թուրք գիտնականների կողմից ձևավորված «Նախագիծ 2015» նախաձեռնության և «DurDe» պլատֆորմի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում ծրագրել են Ստամբուլի Բիլգի համալսարանի, Պատմության հիմնադրամի և UCLA-ի (Լոս Անջելոսի Կալիֆորնիա համալսարան) աջակցությամբ ապրիլի 26-ին «Հայոց ցեղասպանություն. Եզրույթներ և համեմատական հեռանկարներ» թեմայով գիտաժողով:
Մեր աշխարհը հայրիշխանական է, այսինքն` գերիշխանության ու ենթակայության աշխարհ: Իշխողը միշտ էլ, անհիշելի ժամանակներից, տղամարդն է եղել, ենթարկվողը` կինը: Եվ մարդկության ամբողջ պատմությունը, փաստորեն, կնոջ ազատությունների սահմանափակման և իրավունքների խախտման պատմություն է: Դարեր շարունակ կինն անլիարժեք էակ է համարվել: Սոկրատեսի նման հանճարեղ փիլիսոփան ժամանակին ասում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ է, ոչ թե կին: Ի՞նչ կարող ...
Խուրշիդա Յակուբովան երիտասարդ ուզբեկուհի է, ծնվել ու մեծացել է Տաշքենդում, սակայն ճակատագիրը նրան Ռուսաստանի տարբեր ափեր նետելուց հետո բերել է Հայաստան:
«ԽՍՀՄ զինված ուժեր զորակոչվել եմ 1941 թ.` Թամանյան 89-րդ դիվիզիայում ծառայելու և հայրենիքը պաշտպանելու համար: Հայկական դիվիզիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ անցել եմ 3700 կմ: Ազատագրել ենք 900 բնակավայր: Վիրավորվել եմ և դարձել հաշմանդամ: Հայրենիք վերադարձել եմ 1945 թ.: Անցել եմ քաղաքացիական աշխատանքի: Դառն աշխատանքով հետ եմ գցել 64 հազար ռուբլի և ներդրել խնայբանկում: Այսօր պետք է ստանամ փոխհատուցում, բայց չեն տալիս, որ գոնե մի թաղման ծախս լինի»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: