f

Անկախ

Առանց թշնամանքի գոյության գործող կառավարությունը կտապալվի


Հոգեբանության մեջ բացահայտված մի երևույթ կա։ Մարդկանց հեշտ է միավորել թշնամու դեմ՝ միասնության համար թշնամու կերպար է պետք։ Մյուս կողմից, կոլֆտիկտի մեջ գտնվող հասարակությունը հեշտ կառավարվող է։ Բացասական էմոցիաների միջոցով ավելի հեշտ է վերահսկել մարդկանց, քան դրական նպատակների շուրջը համախմբելով։

Պարզունակ ավանտյուրիստներն արդյունքի հասնելու համար ընտրում են հեշտ ճանապարհը։ Պոզիտիվ նպատակների համար մարդկանց կարող են համախմբել ավելի բարդ ու խորը պատկերացումներ ունեցող անձինք։

Իշխանություն դարձած ապաքաղաքական զանգվածին թշնամի է պետք, այլ կերպ իրենց ներկայիս կարգավիճը հիմնավորել չեն կարող՝ իրենց գոյությունը դառնում է անիմաստ։ Միայն գործող վարչապետն է կարող նրանց տալ ու պահպանել այն, ինչն ունեն, այսինքն ապահովել հասարակության պառակտումը։

Առանց թշնամանքի գոյության գործող կառավարությունը կտապալվի, իսկ գործող խորհրդարանը՝ կփլուզվի, որովհետև բացի Ընդդեմից, որևէ Հանուն գաղափար չունեն։ Երբ փոխադարձ ատելության դոզան նվազում է, Նիկոլի մոտ պանիկա է սկսվում։ Նա պետք է միշտ մի նոր օբյեկտ գտնի, որին պետք է մերժել։

Բավական է, որ մենք դադարենք միմյանց ատել, միանգամից քաղաքական խորքային փոփոխություններ կսկսվեն ու ոչ մի Գրիչ, ոչ մի Լայվ չի փրկի գործող իշխանությանը՝ անգամ խոսելու թեմա չեն ունենա։

ՖԲ Գրառում Ստեփան Դանիելյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին