f

Անկախ

Աշխարհից կտրելով աշխարհի հետ կապող համացանցը...


Ամեն տարի հունվարի վերջին կիրակի օրը աշխարհում նշվում է Առանց ինտերնետի միջազգային օրը՝ նպատակ ունենալով գոնե մեկ օր մարդկանց կտրել համակարգիչներից ու համացանցից: Ահա հենց այս թեմայի շրջանակներում էլ իրենց խոհերով կիսվել են զրուցակիցներիս՝ անդրադառնալով համացանցի դրական ու բացասական կողմերին, գեթ մեկ օրով առանց համացանց ապրելու իրողությանն ու այլ հարցերի:

Արշակ Բալայան – փիլիսոփա,  38 տարեկան 

-Համացանցի օգնությամբ ես ծանոթանում եմ լուրերին, նամակներ գրում, երգեր լսում և այլն: Այսինքն՝ այն ինձ համար և´ ժամանցին ծառայող, և´ աշխատանքային գործիք է: Մարդը համացանցի միջոցով ձեռքբերումներին զուգահեռ կարող է ունենալ նաև կորուստներ: Ամեն ինչ կախված է տվյալ անձից: Համացանցը թե´ ստեղծում է կապեր, թե´ քայքայում իրական կապերը, ուստի դրան պիտի վերաբերվել որպես միջոց և ինքդ օգտագործել, ոչ թե թույլ տալ, որ համացանցը քեզ օգտագործի: 

Իհարկե, կենդանի շփումն իրեն բնորոշ ջերմությունն ու անմիջականությունն ունի, բայց համացանցի ակնհայտ դրական կողմերից մեկն ինձ համար տարածության խնդրի չեզոքացումն է, որ, օրինակ՝ շատ արագ կարող ես աշխարհի ցանկացած կետից միաժամանակ շփվել տարբեր վայրերում գտնվող տարբեր մարդկանց հետ: Արդյունքում այսօր արդեն չենք կարող հրաժարվել համացանցից երկար ժամանակով, հատկապես եթե խոսքը գնում է ոչ թե անձի, այլ ընդհանուր տնտեսության մասին: 

Մեկ օր համացանց չունենալու դեպքում ավելի շատ ժամանակ կհատկացնեի ընտանիքիս, միասին կզբոսնեինք, հեռուստացույց կդիտեինք, ինքս գիրք կկարդայի և այլն: Այդ մեկ օր առանց համացանցի միտքը շատ լավն է, թեկուզ միայն ինքներս մեզ ցույց տալու համար, թե որքան խորն է ներթափանցել համացանցը մեր ամենօրյա իրականություն՝ սկսած տաքսի պատվիրելուց, բանկային գործարքներ անելուց, ժամանցի տարբեր ռեսուրսներ գտնելուց, վերջացրած ընկերների հետ  շփումով: Այդ օրը մի կողմից օգնում է ճիշտ գնահատել համացանցի նշանակությունը, մյուս կողմից՝ հստակեցնում է, թե այն մեր կյանքում ինչ կարևոր արժեքների է եկել փոխարինելու:  

Լիա Օհանյան –աշխարհագրագետ, 40 տարեկան  

-Համացանցն ինձ համար տեղեկություն ստանալու և մասնագիտական նորություններին ծանոթանալու աղբյուր է հիմնականում, որի համար ամբողջ օրն ինձ անհրաժեշտ չէ համակարգչի առջև անցկացնել: Այն, որքան էլ կապ է ստեղծում ողջ աշխարհի հետ, զուգահեռ զրկում է անձնական կյանք ունենալուց: Հատկապես չեմ ընդունում, որ համացանցի միջոցով մարդիկ հանրայնացնում են իրենց կյանքը՝ չկարևորելով կենդանի շփումը շրջապատի հետ: Համացանցը մարդկանց կտրում է աշխարհից՝ միաժամանակ կապելով աշխարհի տարբեր ծայրերին: Ինչպե՞ս կարող են իրական զգացողությունները, կենդանի շփումը փոխարինվել համացանցի ձևական նկարներով, որոնք հաճախ մարդիկ նկարվում են ուրիշների համար, էլ չեմ ասում, որ ուտում են ուրիշների համար, ինչ-որ տեղ են գնում ուրիշների համար և ընդհանրապես ապրում են ուրիշների համար: 

Ես մեծ հաճույքով կհրաժարվեի տանը համացանց ունենալուց, դրանից իմ կյանքում ոչինչ չէր փոխվի: Համացանցում ժամանակ վատնելու փոխարեն լավ կլիներ, որ մարդիկ դուրս գային, երկար զբոսնեին, երեխաները տարատեսակ բակային խաղեր խաղային, անգամ հենց իրենք էլ հորինեին դրանք: 

Մարդը պիտի կարողանա համացանցային տեղեկությունների այդ մեծ բազայից ընտրել ճիշտը, թեկուզ մասնագիտական առումով: Ցանկությունս է, որ զգուշորեն օգտվենք համացանցից, որովհետև այն որքան դրական, նույնքան էլ բացասական փոփոխություններ է բերում մեր կյանք: 

Գևորգ Գրիգորյան – հաշվապահ, 31 տարեկան  

-Համացանցը հեշտացնում է իմ կյանքը: Առանց դրա ավելի բարդ կլիներ գումար վաստակելն ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հարազատների և ընկերների հետ կապ պահպանելը, ինչպես նաև կդժվարանար տեղեկության հայթայթումն ու տիրապետումը: Այսինքն՝ համացանցը կարևոր և արդյունավետ աշխատանքային գործիք է, հարմարավետության և ֆինանսական լայն հնարավորությունների աղբյուր, բայց միաժամանակ զրկում է մեզ կենդանի շփումներից: Դրա համար ամեն բան անում եմ, որ համացանցն օգտագործեմ միայն աշխատանքի ընթացքում:  

Մեկ օր համացանց չլինելու դեպքում երկար կզբոսնեի, կայցելեի իմ սիրած վայրերը, կտեսնեի ընկերներիս և այլն: 

Հետաքրքիր մի փաստի ենք մենք բախվում այսօր. շատ մարդկանց ինտելեկտուալ  զարգացումը հենց համացանցի միջոցով է իրականություն դառնում, բայց այդ ամենը նաև իր գինն ունի: Այժմ մի տեսակ դժբախտ ենք մենք զգում, որովհետև աստիճանաբար սկսում ենք «չապրել»: Ամեն ինչի ավտոմատացումը, պատրաստի տեղեկատվության առկայությունը զրկում է մեզ մտածելու, վերլուծելու հնարավորությունից: Ուստի խորհուրդս է՝ կախվածություն մեջ չընկնել համացանցից: Որքան էլ աշխատանքի ընթացքում անհնար լինի առանց դրա, պիտի փորձենք գոնե գործից դուրս հասցնել շփվել, ապրել լիարժեք կյանքով: 

Լիլիթ Այվազյան – իրավաբան,  33 տարեկան

-Համացանցը հեշտացրել ու հետաքրքրացրել է մարդկանց կյանքը: Ինքս համացանցից օգտվում եմ միայն աշխատանքիս հետ կապված: Գրանցված չեմ սոցիալական որևէ կայքում ու ինձ այդպես ավելի լավ եմ զգում: Ասեմ, որ ժամանակին օգտվել եմ այդ կայքերից, բայց այժմ առանձնապես շատ չեմ զգում տարբերություն ու անհրաժեշտություն: Հաճախ հարցնում են ինձ՝ ինչպե՞ս եմ կարողանում տեղեկանալ ընկերներիս մասին առանց սոցկայքերի, ինչին ես հակադարձում եմ՝ որևիցե մեկի մասին նորություն կամ տեղեկություն իմանալու համար ուղղակի զանգում եմ նրան: Ընկերներիս որպիսությանը տեղյակ լինելու համար սոցկայքերում լինելու, առավել ևս կախվածության մեջ ընկնելու կարիք չունեմ: Առհասարակ չեմ սիրում ինչ-որ բանից կախման մեջ լինել:  

Համացանցը, լինելով բոլորին հասանելի ինֆորմացիայի հսկա կենտրոն, որ իրապես շատ հարցերում օգնում է տնտեսել մեր ժամանակը, հաճախ զրկում է իրական շփումներից:

Մեկ օրով համացանցից կտրվելն ինձ համար բնավ խնդիր չէ: Իմ առօրյան, բացի աշխատանքից, լրիվ հնարավոր է կազմակերպել առանց համացանցի: Սովորաբար, երբ աշխատանքից հոգնած տուն եմ գալիս, ֆիլմեր և հետաքրքիր հաղորդումներ եմ դիտում հեռուստատեսությամբ, հաճախ նաև ընթերցում եմ, զրուցում ընկերներիս հետ կամ ուղղակի գնում զբոսնելու: Սիրում եմ հաճախել նաև թատրոններ, կինոթատրոններ, կազմակերպել հանդիպումներ ընկերներիս հետ  և այլն: Ուստի մաղթանքս է, որ մարդիկ քիչ ժամանակ տրամադրեն համացանցին, որովհետև այն աննկատ խլում է ժամանակը՝ առանց  տալու մեզ անհրաժեշտը: Եվ ամենակարևորը՝ համացանցից չես կարող ստանալ հոգեկան բավարարվածություն: 

Արմեն Շահինյան –նկարիչ, 60 տարեկան  

-Կար մի ընթացք, որ ես կախվածություն էի ձեռք բերել համացանցից: Բարեբախտաբար, այսօր համացանցի նշանակությունն իմ կյանքում զուտ տեղեկատվական է: Ես սահմանափակել եմ համացանցում անցկացվող իմ ժամանակը. օրվա ընթացքում միացնում եմ այն դեպքերում, երբ որևէ տեղեկություն ստանալու կարիք ունեմ: Համոզված եմ՝ որքան էլ համացանցը մարդկանց համար դառնում է որոշակի ինֆորմացիայի աղբյուր, մյուս կողմից էլ զրկում է առավել կարևորներից՝  առողջությունից ու ժամանակից: Այժմ նաև սկսել եմ նյարդայնանալ տեղեկատվական այն ողջ հակասական հոսքից, որտեղ չես կարողանում տարբերակել ճիշտն ու սխալը:  

 Ես ապրել եմ այնպիսի ժամանակներում, երբ մեր կյանքում ընդհանրապես չկար համացանց, և կարող եմ փաստել, թե ինչ հստակ առավելություններ ունեին իմ երիտասարդության տարիների կենդանի շփումներն ու մարդկային ջերմ հարաբերությունները: Դրա համար այսօր էլ իմ կյանքում ոչ մի էական բան չի փոխվի առանց համացանցի: Բայց ընդհանուր հասարակության համար շատ դժվար կլինի դրա բացակայությունը, որովհետև համացանցը մտել է շատերի առօրյա կյանք՝ մարդկանց դարձնելով իր գերիները: Եվ միայն այն դեպքում, երբ համացանցն օգտագործվի զուտ որպես գործիք, ամեն բան կընկնի իր տեղը: Ուզում եմ ասել, որ ընկերական այցելություններից, կենդանի (այլ ոչ թե համացանցով դիտվող) համերգներից ավելի լավ բան չկա: Մաղթում եմ, որ մարդիկ ինչքան հնարավոր է զերծ մնան համացանցում ավելորդ ժամանակ ծախսելուց ու վերջապես հասկանան կենդանի շփման ապրեցնող ուժը: 

Արմինե Ստեփանյան – մանկավարժ, 52 տարեկան

-Համացանցը տարատեսակ մասնագիտական նյութեր գտնելու և դասավանդման ընթացքում օգտագործելու հիանալի գործիք է, ինչպես նաև՝ շփման միջոց, որ հնարավություն է տալիս չկորցնել կապը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հարազատներիս հետ: Նաև իմ ՖԲ էջում, երբ ես կիսվում եմ զանազան նյութերով, հոդվածներով, թևավոր խոսքերով, ցանկանում եմ իմ հետևորդներին, այսինքն՝ նրանց, ում համար խոսքս արժեք ունի, ցույց տալ՝  ինչ կարծիքի եմ տարբեր երևույթների կամ իրականության մասին: Իսկ ընդհանրապես համացանցը մեզնից խլում է ամենաթանկն ու ամենաարժեքավորը՝ մեր ժամանակը: Երբ համացանցում սկսում ես տարբեր էջեր թերթել, կարծես կորցնում ես ժամանակի զգացողությունը: Համացանցի բացասական կողմերից է նաև մարդկանց կենդանի շփումից զրկելը: Ես խորապես համոզված եմ՝ ոչինչ չի կարող համեմատվել այն բանի հետ, երբ նայում ես մարդու աչքերի մեջ և զգում նրա փոխանցած էներգիան ու սերը: Իսկ համացանցն անգամ զգացողություններն է կարողանում կեղծել: Ցավոք, այն մարդուն նաև մենակության է սովորեցնում:

Համացանցից թեկուզ մեկ օրով հրաժարվելու հարցն էլ սերունդերի խնդիր է իրականում: Իմ սերունդը հանգիստ կհրաժարվի, թեկուզ ավելի երկար ժամանակով, և դրանում ինչ-որ հերոսություն չկա, բայց մեր երիտասարդությունը շատ է կառչած համացանցից: Մենք նաև սովոր էինք աշխատել գրքերով, գիրքը շոշափելով, իսկ երիտասարդների համար այն չունի նույն նշանակությունը: Եվ ընդհանրապես մեր կյանքն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց համացանցի: Պարզապես ամեն մեկս պիտի փորձենք ճիշտ օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները: Լինելով մանկավարժ՝ աշակերտներիս ծնողներին ամեն կեպ ուղղորդում եմ, որ սահմանափակեն երեխաների՝ համացանցում գտնվելու ժամանակահատվածը: Ի վերջո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Եվ օգտակարության ու վնասակարության սահմանը հստակ գծելու համար էլ կամքի ուժ է պետք: Իմ աշակերտներին ես սովորեցնում եմ համացանցից դուրս երջանիկ լինելու և իրենց ունեցածը գնահատելու գաղտնիքները... 

 

                                                                                                                                           Արփի Խաչատրյան

Արշակ Բալայան Առանց ինտերնետի միջազգային օր Լիա Օհանյան Լիլիթ Այվազյան Լիլիթ Այվազյան Խմբագրի ընտրանի Կրթություն եվ գիտություն Արմեն Շահինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի
«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների  թիվը 156-ի է հասել
Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարանՔոչարյանի ֆրանսահայ փաստաբան
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն
Բժիշկը՝ կորոնավիրուսը կանխելու նպատակով ջրի անհրաժեշտության մասին
Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից.Տաթևիկ Ռևազյան
Զգուշացում գործող իշխանավորին. Երկիր ծիրանի
Սերգեյ Ավետիսյանի փոխարեն բերևեցին դրեցին տոմսավաճառ Տաթևիկ Ռևազյանին, որը թքած ունի հայրենիքի վրա. Նարեկ Մալյան
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել
Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Թրամփը բացատրել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում
Իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են. Իմ քայլի պատգամավոր
Հանրապետությունում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Պոպուլիզմի մահը
Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում. Արփինե Հովհաննիսյան
Ավելին
Ավելին