Որոշ «տնտեսագետների» դիտարկումներին, թե դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն մեղմ ասած լուրջ չեմ վերաբերվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելիներս, քանի որ շատերն են հարցնում բա ասում էիք ֆինանսական կայունության մասով խնդիր չկա… տեսեք դոլարի կուրսը 500-ից թռել է․․․ասեմ, որ ֆինանսական կայունությունը չի նշանակում ԿԱՅՈՒՆ փոխարժեք, երկրորդ այն, որ ֆինանսական շուկայում անորոշությունը որոշակիորեն կրճատվում է խոսում է նաև մարժայի (առքի ու վաճառքի կուրսերի տարբերության) նվազումը և կայունացումը 3-4 դրամի սահմաններում․․․Ավելին, ներկա պահին դոլարի փոխարժեքն էլ 500-ից դեպի ներքև է՝ իմ գրառման պահին փոխանակման կետերի կողմից մեծածախ առքի կուրսը 493 էր․․․
Ինչ կլինի, ինչքան կլինի փոխարժեքի կուրսը ես չգիտեմ, գիտեմ մի բան` ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա։
Հ․Գ․ Ի դեպ որոշ «տնտեսագետների» դիտարկումներին էլ, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն մեղմ ասած լուրջ չեմ վերաբերվում»: