Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, այդ մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Էլազիգ գավառում կայացած մամյո ասուլիսի ժամանակ, հաղորդում է REGNUM գործակալությունը:
«Չորս մարդ զոհվել է Դոհանյոլ քաղաքում, 18-ը՝ Մալաթիայում»,- ասել է Սոյլուն և հավելել, որ փլատակների տակից փրկել են 39 մարդու, այժմ նրանց անհրաժեշտ օգնություն է ցույց տրվում:
Երկրաշարժը Թուրքիայի Էլազիգ գավառում, որը գտնվում է երկրի արևելքում, տեղի է ունեցել երեկ երեկոյան, ցնցումները եղել են 6,8 մագնիտուդ ուժգնության: