Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վերականդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո չի փոխվել: Սակայն քաղաքական գործիչը ներկայումս միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքի։ Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը ՝ վկայակոչելով կառավարության գրասենյակի ղեկավար Մայքլ Գոուվային։ Գրում է Gazeta.ru-ն:
«Ջոնսոնը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքի: Նա թթվածնային օգնություն է ստանում, և վերականդանացման բաժանմունքում գտնվելու պատճառներից մեկն այն է, որ կարող է ցանկացած պահի ստանալ այն», - հայտարարել է Գոուվան:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ երկրի կառավարությունը առանց վարչապետի ևս նորմալ գործում է: Ջոնսոնի պարտականությունները ներկայում իրականացնում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Նա ինքնամեկուսացվել էր իր տանը, բայց առողջական վիճակի վատթարացումից հետո նրան հոսպիտալացրել էին ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկը: