f

Անկախ

Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին


Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Ռիելթորների գործատուների միությունը եւ Ճարտարապետների միությունը արտակարգ դրությունով պայմանավորված՝ նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Փոխվարչապետ-պարետ Տիգրան Ավինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Ռիելթորների գործատուների միությունը եւ Ճարտարապետների միությունը ըմբռնումով են մոտենում ՀՀ պարետի կողմից կառուցապատման ոլորտի մասով սահմանած սահմանափակումներին, ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունում եւ Երեւանի քաղաքապետանարում աշխատանքների կազմակերպման դանդաղեցմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակից բխող այլ խնդիրներին։ Այս կապակցությամբ մենք մեր զորակցությունն են հայտնում ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՀՀ պարետին։

Սակայն գտնում ենք, որ անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները վարելով ճկուն քաղաքականություն կարող են ստեղծել հնարավորություն, որ մի կողմից չդադարեցվեն կառուցպատման աշխատանքների տարբեր փուլերը կամ այդ փուլերի մի մասը, ինչպես նաեւ պահպանվեն համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Նշենք նաեւ, որ ստեղծված իրավիճակը երկարաձգվելու դեպքում ավելի են խորանալու կառուցապատող ընկերություններում առաջացող ֆինանսական խնդիրները եւ այն կարող է շղթայական ձեւեով ազդել այլ բազմաթիվ ոլորտների վրա /բանկային, հարկային, սոցիալական եւ այլն/։

Բոլորիս նպատակն է հանդիսանում այն, որ ստեղծված այս իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում ինչպես կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաեւ կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։ Իհարկե կրկին շեշտում ենք՝ պահպանելով համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք

1. Հնարավորինս սեղմ ժամկետներում սահմանել կառուցապատման ոլորտին վերաբերող՝ համավարակի չտարածման, սանիտարա-հիգինիենիկ, աշխատողների տեղաշարժման եւ այլ սահմանափակումներ ներառող ժամանակավոր ոլորտային ուղեցույց։ Նման ուղեցույց սահմանելուց հետո թույլատրել իրականացնել դրանից բխող շինարարական աշխատանքները։

2. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված ՃՀԱ տրամադրելու վերաբերյալ դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ՃՀԱ-ները, որը ստեղծված այս վիճակում կառուցպատման ոլորտում գործունեություն իրականացնողների կտա հետեւյալ հնարավորությունները.

Ճարտարապետները կստանան պատվերներ եւ կլուծվի ինքնամեկուսացման պայմաններում վերջիններս զբաղվածության հարցը՝ աշխատանքները առցանց կազմակերպելու միջոցով,

Կատարվող աշխատանքների դիմաց վերջիններս կստանան համախատասխան վարձատրություն, որի արդյունքում հեռահար տանից աշխատելով կլուծեն իրենց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը,

Ստեղծված իրավիճակը կայունանալուց հետո կառուցապատողները չեն սպասի առնվազն 3-4 ամիսներ նախագծերի պատրաստման համար, այլ հնարավորություն կունենան միանգամից սկսել իրականացնել շինարարական աշխատանքներ, որի արդյունքում հետճգնաժամային ժամանակահատվածում կլուծվի հազարավոր աշխատատեղերի ապահովման եւ դրանից բխող սոցիալական ապահովման խնդիրներ։

3. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված քանդման կամ շինարական թույլտվությունների տրամադրման դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ներկայացված քանդման կամ շինարական թույլտվությունները, որը ստեղծված այս վիճակում կառուցպատման ոլորտում գործունեություն իրականացնողներին հնարավորություն կտա իրականացնել գնման իրավունքների գրանցումը, հասցեների ստացումը, գնումների ընթացակարգերի նախապատրաստումը, բանակցությունների վարումը տարբեր կապալառուների հետ, ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքումը, ինչպես շինարարության իրականացման համար նախապատրաստական այլ աշխատանքները։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 30 խոշոր կառուցպատողների, որոնք ներկայումս ծածկում են կառուցապատման ոլորտի շուրջ 70 տոկոսը։ Ասոցիացիան ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետի կամ այլ լիազոր անձի հետ հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպի հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ինչպես իրավիճակից բխող խնդիրը եւ ներկայացված առաջարկները, այնպես էլ կառուցապատման ոլորտում առկա այլ համակարգային խնդիրներ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՌԻԵԼԹՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄՈՒԹՅՈՒՆ»։

 

ՀՀ Կառավարություն բաց նամակ արտակարգ դրություն Կառուցապատողների հայկական ասոցիացիա ճարտարապետների միություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին