f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կիրակի երեկոյան տվյալների՝, աշխարհում մի օրում վարակվել է ավելի քան 82 հազար մարդ, մահացել են ավելի քան 5,7 հազարը: Վարակվածների ընդհանուր թիվն անցնում է 1,1 միլիոնից (մեծ մասը՝ Եվրոպայում), մահվան դեպքերի թիվը հասնում է 63 հազարի:

Լավ օրերը կվերադառնան

Անցած հինգշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը զգուշացրեց, որ կորոնավիրուսն ավելի ու ավելի արագ է տարածվում աշխարհում, իսկ մահերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում կրկնակի է մեծացել:

Իտալիայում և Իսպանիայում, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսի բռնկումից, մահացածների թիվը նվազում է, ինչը հույսեր է ներշնչում, որ համաճարակի գագաթնակետն արդեն անցել է:

Անցած գիշեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցկացրեց հիվանդանոցում, ուր տեղավոխվեց կիրակի  երեկոյան կորոնավիրուսի «պլանային թեստավորում» անցնելու համար:

55-ամյա Ջոնսոնին կորոնավիրուս է ախտորոշվել մարտի վերջին: Ուրբաթ օրը վարչապետը հայտնեց, որ ջերմությունը չի իջնում, ուստի ստիպված է շարունակել ինքնամեկուսացումը:

Ջոնսոնի անաշխատունակության դեպքում կառավարության ղեկավարի գործառույթները կանցնեն ԱԳՆ-ի ղեկավար Դոմինիկ Ռաաբին: Հենց նա էլ այսօր առավոտյան վարեց կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ COBRA արտակարգ կոմիտեի նիստը:

Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II թագուհին հանդես եկավ հատուկ ուղերձով, որով ընդգծեց  ինքնակարգապահության կարևորությունը կորոնավիրուսի բռնկման ժամանակ, շնորհակալություն հայտնեց Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին և զուգահեռներ անցկացրեց պատերազմական ժամանակների հետ՝ հիշելով, թե ինչպես առաջին անգամ 1940 թ. հանդես եկավ ռադիոեթերով քրոջ՝ արքայադուստր Մարգարետի հետ և դիմեց պատերազմից տուժած երեխաներին:

«Ես խոսում եմ ձեզ հետ արտակարգ դժվարին ժամանակ: Մի ժամանակ, երբ խախտվել է մեր ողջ երկրի բնականոն կյանքը. ոմանց համար դա վերածվել է արդեն ողբերգության, շատերի համար ֆինանսական դժվարություններ են սկսվել, կյանքի սովորական ընթացքի ահռելի փոփոխությունները դիպել են բոլորիս»,- ասել է թագուհին և երախտագիտություն է հայտնել բրիտանացիներին, որոնք հետևել են իշխանությունների հանձնարարականներին և մնացել են տանը:

Ուղերձը (ի դեպ, հինգերորդը նրա կառավարման ողջ ընթացքում) տեսագրվել է Վինձորի ամրոցում, որտեղ 93-ամյա միապետն ինքնամեկուսացման մեջ է: Նկարահանումը կատարել է միակ օպերատորը, որը եղել է պաշտպանիչ հանդերձանքով և գտնվել է թագուհուց անվտանգ հեռավորության վրա: Ամբողջ նկարահանող խումբը գտնվել է ուրիշ շենքում:

«Լավ օրերը կվերադառնան: Մենք նորից կլինենք մեր ընկերների հետ, նորից կլինենք մեր հարազատների կողքին և նորից կհանդիպենք»,- այս խոսքով է ավարտել թագուհին իր ուղերձը:

Չնայած տանը մնալու բազմաթիվ կոչերին՝ շատ բրիտանացիներ անցած հանգստյան օրերին դարձյալ գնացել են զբոսայգիներ՝ վայելելով տաք եղանակը: Իշխանությունները զգուշացրել են, որ եթե այսպես շարունակվի, կարող են խստացնել կարանտինը:

Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 5,3 հազարի, մահացել է 47 մարդ:

Washington Post թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տալիս ամերիկացիներին պատրաստվել ծանրագույն շաբաթին, երկրի որոշ հատվածներում կորոնավիրուսի վարակման վերելք է սպասվում:

«Առջևում ամենածանր շաբաթն է, եկողը կամ դրա հաջորդը: Ցավոք, շատ մարդ կմահանա»,- հայտարարել է Թրամփը կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ:  

Ընդ որում, հայտարարել է, որ լավ նշան է մահվան դեպքերի աճի տեմպերի նվազումը Նյու Յորքում:

«Մենք սկսոեւմ ենք լույս տեսնել թունելի վերջում: Եվ հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում շատ կհպարտանանք այն աշխատանքով, որն արել ենք այսօր»,- հավելել է նա:

Երկրի գլխավոր վարակաբանը՝ Էնթոնի Ֆաուչին, սակայն, նախագահի նման լավատես չէ: Թրամփի ճեպազրույցից առաջ  նա ասել է, որ բժիշկներն «ամեն կերպ ջանում են իրավիճակը հսկողության տակ պահել»:

Ավելի վաղ ամերիկյան բժիշկները կանխատեսում էին, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարող է առնվազն 240 հազար ամերիկացի մահանալ, նույնիսկ եթե հաշվի առնենք խիստ կարանտինային միջոցները:

«Մենք հույս ունենք, որ դրությունն այդ թվերին չի հասնի»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգներում տագնապն այնքան մեծ է, որ իրենց հուզմունքը չեն կարողանում ծածկել անգամ հեռուստատեսային հաղորդավարները ուղիղ եթերում: Ամերիկացի հեռուստահաղորդավարուhի Հոդա Քոթբը հուզվել է ուղիղ եթերում, երբ իր հետ զրույցում Նոր Օռլեանի ամերիկյան թիմի հարձակվող Դրյու Բրիսը հայտնել է, որ ինքն ու իր կինը 5 միլիոն դոլար կնվիրաբերեն Լուիզիանա նահանգին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Մարզիկի առատաձեռնությունից հուզված հաղորդավարուհին արտասվել է:

Մարտի 30-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ «Կոմերսանտի» համար  գրած հոդվածում նշեց, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կորոնավիրուսի տարածման պայմաններում հավասար են բժշկական ահաբեկչության:

Նրա խոսքով՝ Իրանն ուժեղ առողջապահական համակարգ ունի, սակայն Միացյալ Նահանգների կողմից ֆինանսական աղբյուրներն անօրինական արգելափակելու հետևանքով դեղորայքի և բժշկական սարքավորումների հասանելիությունը դառնում է անհնարին: «Դա հանգեցնում է մարդասիրական աղետի»,- գրել է նա:

Շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակը ամենալուրջ մարտահրավերն է, որ ծառացել է մարդկության առջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Նոր կորոնավիրուսային հիվանդությունը հարված է հասարակության հիմքերին, այն խլում է մարդկանց կյանքն ու գոյության միջոցները,- ասել է նա:- Covid-19-ն ամենամեծ փորձությունն է, որին մենք ստիպված եղանք բախվել ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր»:

Իսկ ուրբաթ օրվա տվյալներով՝աշխարհի մոտ 70 երկրներ հավանություն են տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակը զսպելու համար ամբողջ աշխարհում զինված գործողությունները դադարեցնելու կոչին:

 

 

 

 

 

 

 

Աշխարհում

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին