Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօրվա տվյալներով ունենք կորոնավիրուսի 11 նոր հաստատված դեպք:
➡️Կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)՝ Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի:
➡️Այժմ նպատակը Rt-ն հնարավորինս նվազեցնելն է, որ այն 1-ից ցածր արժեք ունենա։
➡️Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:
Հարգելինե՛րս,
📌Այս դինամիկան, տեմպը պահելը կախված է յուրաքանչյուրիցս:
➡️Ուստի, կրկին ու կրկին խնդրում և հորդորում եմ՝ այս շաբաթվա ընթացքում էլ ավելի խստորեն պահպանել պարետատան բոլոր ցուցումները, #մնալտանը, տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
➡️Միայն սահմանված սահմանափակումներին հետևելով՝ մեզ կհաջողվի հաղթահարել ճգնաժամը ու վերադառնալ մեր բնականոն կյանքին ու առօրյային:
Առո՛ղջ եղեք: