f

Անկախ

Բանալին թեսթերի մեջ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝  «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեսթավորում։

Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում  զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։

Բայց այս շղթայի կարևոր օղակներից որևէ մեկի խափանումը կարող է էապես նվազեցնել արդյունավետությունը, մյուս ջանքերը դարձնել անօգուտ։ Տարբեր պետություններում կարող են տապալվել տարբեր օղակներ։

Հայաստանում խիստ մտահոգիչ է թեսթավորման քանակը։ Դրանից բխում են նաև որակական ցուցանիշները՝ ինչ միջավայրում, ինչ ծավալներով, ինչ տեղեկատվություն ենք ստանում ամենօրյա թեսթերի վերլուծությունից։

Խոսենք փաստերով. ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունից մենք իմանում ենք, թե քանի նոր հիվանդ կա՝ քանի դրական թեսթ և ընդհանրապես՝ համաճարակից ի վեր, քանի՛ բացասական թեսթ է ստացվել։ Դժվար չէ մի քանի օրվա ցուցանիշները համեմատելով՝ ստանալ կարևոր մի թիվ՝ օրական արված թեսթերի քանակը։

Այսպես.  

5. 04. 2020    Հերքվել է 367, hաստատվել է 52. Ընդհանուր արվել է 419 թեսթ:

4.04.2020      Հերքվել է 219, hաստատվել է 34. Ընդհանուր արվել է 253 թեսթ

03.04.2020   Հերքվել է 318, hաստատվել է 73, Ընդհանուր արվել է 391 թեսթ

2.02.2020 Հերքվել է 236,  հաստատվել է 92, Ընդհանուր արվել է 328 թեսթ

1.02.2020  Հերքվել է 171, հաստատվել է 39. Ընդհանուր արվել է 210 թեսթ

31.03.2020 Հերքվել է 317, հաստատվել է 50. Ընդհանուր արվել է 367 թեսթ

30.03.2020  Հերքվել է 162, հաստատվել է 58. Ընդհանուր արվել է 220 թեսթ

Սրանք վերջին օրերի թեսթերի քանակն ու արդյունքներն են։ Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ։ Մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ ուժեղացնել, թե մեղմել սահմանափակումները, գտնել առողջապահության և տնտեսության կոլապսի միջև ինչ-որ բանական բալանս։ Մենք չենք կարող փաստարկված կանխատեսումներ անել, ռիսկեր հաշվել։

Դրանք շատ փոքր թվով թեսթեր են, որոնց մի մասը, ի դեպ, անց է կացվում մեկուսացվածների շրջանում, որպես կրկնակի թեսթ՝ լավացողների շրջանում։ Բայց մենք բաց ենք թողնում ընդհանուր պոպուլյացիան և իրական պատկերը չունենք առանց սիմպտոմ կամ շատ թեթև ընթացքով հիվանդների քանակի մասին, ովքեր վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն են։

Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է  3800 թեստ։  Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000: 

Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։

Նույնիսկ, եթե համարենք, որ ադրբեջական տվյալներն ուռճացված են, միևնույն է, աշխարհում տենդենցը գնում է  հնարավորինս մեծ քանակի թեսթավորման ուղղությամբ։ Մեծ թվով թեսթավորումը չափազաց կարևոր է համաճարակի դեմ պայքարի համար։ Այս ամիսների ընթացքում նման եզրակացության է եկել աշխարհը։

Մեզ մոտ թվերը ոչ թե փոքր են, այլ թերևս կարելի է խոսել թեսթավորման համակարգի տապալման մասին։ 200-300 թեսթը Հայաստանի համար՝ համաճարակի այս փուլում, անլուրջ է։ Այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ինչու և ով է տապալել այդ գործը, այս պահի քննարկելու թեմա չէ։ Ժամանակը չէ, դա հետո։ Իսկ հիմա օր առաջ ցանկացած ճանապարհով պետք է թեսթեր բերել և կտրուկ մեծացնել ծավալները։ Աշխարհը արդեն գնում է նոր սերնդի թեսթերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով։ Վերահսկման նոր օրենքները, տեղաշարժման սահմանափակումները, հայ IT-ի մասնագետների նոր հավելվածները. այդ ամենը լավ է, բայց թեսթավորման համակարգը տապալելու դեպքում՝ երկրորդական։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին