Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք, նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3844 -ը բացասական արդյունք է տվել:
Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 14-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 57: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: