РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով պաշտպանական դիմակ չի կրում: Գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ իրեն լավ է զգում:
Ամերիկացի առաջնորդը, բացատրելով դիմակներ չկրելու իր որոշումը, ասել է, որ ուղղակի չի ցանկանում դա անել:
«Գիտեք, Օվալաձև գրասենյակում նստել գեղեցիկ, հիանալի «Ռեզոլյուտ» սեղանի մոտ (նախագահի աշխատասեղան) և դիմակ կրել՝ ընդ որում ողջունելով նախագահներին, վարչապետներին, դիկտատորներին, թագավորներին, թագուհիներին ... նույնիսկ չգիտեմ, դա ինձ համար չէ», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ կարող է մտափոխվել և սկսել պաշտպանիչ դիմակ կրել: