Ամերիկացի երգչուհի Ալիշա Բեթ Մուրը, որը հանդես է գալիս Փինք բեմական կեղծանունով, թվիթերում հայտնել է, որ վարակվել է կոոնավիրուսով: Գրում է Gazeta.ru-ն:
Նա պատմել է, որ երկու շաբաթ առաջ նա և իր երեք տարեկան որդին ՝ Ջեյմսը, ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներ, որից հետո անցել են անհրաժեշտ թեստեր, որոնց արդյունքը դրական է եղել:
Ըստ երգչուհու, դրանից հետո ամբողջ ընտանիքը ստիպված է եղել հետևել կարանտինի պայմաններին:
Ինչպես նշել է երգչուհին, մի քանի օր առաջ նրանք կրկին կորոնավիրուսի դեմ թեսթ են հանձնել և արդյունքը բացասական է եղել: