SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում 4,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի ափերի մոտ ՝ Լաթակիայից 65 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա:
Լաթաքիայի, Հալեպի, Հոմսի, Թարթուսի և Համայի բնակիչները տեղական ժամանակով 21.15-ին զգացել են երկրի մակերևույթի տատանումները:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տվյալները բացակայու են։