РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ իրավիճակը շատ ավելի վատ է, քան 2008-2009 թթ․ ճգնաժամի ժամանակ:
«Մենք երբեք ԱՄՀ պատմության մեջ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի: Մենք ռեցեսիայի մեջ ենք, և այն շատ ավելի վատ է, քան համաշխարհային տնտեսական ճգնաժամը», - ասել է Գեորգիևան:
Նա հավելել է, որ ավելի քան 90 երկիր խնդրել է ԱՄՀ-ին կորոնավիրուսի պատճառով արտակարգ օգնություն ցուցաբերել:
ԱՄՀ ղեկավարը նշել է, որ իրենք երբևէ չեն տեսել արտակարգ օգնության խնդրանքների նման աճ: