f

Անկախ

ԱԶԲ-ն Հայաստանում կանխատեսվում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի, իսկ հետո՝ 2021թ-ին կհասնի 4.5%-ի


«Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2020-ի» (Asian Development Outlook (ADO) 2020), Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն նոր թագավարակի (COVID-19) պանդեմիայի (համավարակ) ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ-ին՝ մինչ 2021թ-ին վերականգնվելը։ 

Զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից  3․3 տոկոսային կետով իջեցում։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի  2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։  

«Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», - ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։ 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։ Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։  

          Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։ Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում  $35՝ 2019թ-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։  

Զարգացող Ասիայի բոլոր ենթաշրջաններում աճի թուլացում կնկատվի, որը պայմանավորված կլինի համաշխարհային թույլ պահանջարկով, իսկ որոշ տնտեսություններում՝ ներքին բռնկումների և բռնկումների զսպելուն ուղղված քաղաքականություններով։ Կտուժեն այն ենթաշրջանները, որոնք տնտեսապես ավելի բաց են, ինչպես օրինակ՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիան, կամ որոնք կախված են զբոսաշրջությունից, ինչպես օրինակ Խաղաղօվկիանոսյան ենթաշրջանը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական գործունեությունը կնվազի 0.3%-ով՝ նախքան 2021թ-ին վերականգնվելը՝ հասնելով 2.7%-ի։ 

Զեկույցի հատուկ բաժինը թարմ տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե ինչպիսի՞ն կլինի COVID-19-ի բռնկման հավանական ազդեցությունը զարգացող Ասիայի տնտեսությունների և այդ տնտեսությունների ոլորտների վրա։ Համավարակի համաշխարհային արժեքը կարող է տատանվել $2.0 տրիլիոնից $4.1 տրիլիոնի միջակայքում, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 2.3%-4.8%-ի չափով կորստին։ Այս գնահատականները, որոնք թարմացնում են մարտի 6-ին ներկայացված ԱԶԲ ուսումնասիրության արդյունքները, արտացոլում են համավարակի այժմյան համաշխարհային բնույթը, զսպող քաղաքականությունների լայն կիրառությունը և ողջ աշխարհում ճամփորդությունների արգելումը, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս է բռնկումն ազդել PRC-ի գործունեության վրա։ 

Հարկ է նշել, որ գնահատականը հաշվի չի առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատակարարման խաթարումները, ընդհատված տրանսֆերտները, հրատապ առողջապա-հական ծախսերը և պոտենցիալ ֆինանսական խաթարումները, ինչպես նաև կրթության և տնտեսության վրա ունեցած երկարաժամկետ ազդեցությունները։

ԱԶԲ-ն հանձն է առել հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր՝ 49-ը՝ տարածաշրջանից։

Ասիական զարգացման բանկ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին