Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից, որը կփոխանցվի ակումբի մյուս աշխատակիցներին:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ ղեկավար կազմը այս կերպ իր համերաշխությունն է արտահայտել կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում հայտարարված արտակարգ դրության ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգայի և երկրորդ լիգայի մրցամարտերը չեն շարունակվի մինչև ապրիլի 30-ը: Առաջնության ապագայի հետ կապված հարցերը կհրապարկվեն ապրիլի 17-ից հետո:
Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: